06:16 19 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.20
  • GBP719.54
  • EUR625.49
  • RUB6.89
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
29111

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները պահանջում են, որ մեղադրող կողմը գրավոր ներողություն խնդրի ապօրինի հետապնդում իրականացնելու համար:

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. «Մարտի 1»-ի գործով հակասահմանադրական ճանաչված հոդվածով նախկին պաշտոնյաների քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը դարձյալ մնաց բաց: Դարատանը կողմերին լսելուց հետո հեռացավ խորհրդակցական սենյակ: Դատարանի որոշումը կհրապարակվի ապրիլի 6-ին, ժամը 17:45–ին:

Քոչարյանի փաստաբանները դատարանին միջնորդեցին դադարեցնել իրենց պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը՝ ՍԴ-ի կողմից նրան առաջարված Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելու և ըստ այդմ՝ հանցադեպի բացակայության հիմքով։

«Չկա հոդվածը, և չի կարող լինել այդ հոդվածով նախատեսված հանցագործության դեպք», - ասաց փաստաբան Հայկ Ալումյանը։

Միաժամանակ, պաշտպանները միջնորդեցին վերացնել ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ կիրառված խափանման միջոց գրավը կամ զգալիորեն նվազեցնել գրավի չափը:

Բացի այդ, փաստաբանները պահանջում են, որ մեղադրող կողմը գրավոր ներողություն խնդրի ապօրինի հետապնդում իրականացնելու համար։

«Մարտի 1»-ի գործով դատախազը միջնորդում է կասեցնել քրեական գործի վարույթը

Միջնորդությանը միացավ նաև Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը՝ պահանջելով տվյալ հոդվածով դադարեցնել քրեական հետապնդումը նաև իր պաշտպանյալի նկատմամբ:

Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը, ներկայացնելով, մեղադրող կողմի դիրքորոշումը, մասնավորապես ընդունեց, որ ՍԴ-ի որոշման համաձայն` ամբաստանյալներին առաջադրված 300.1 հոդվածի չեղարկումից հետո այդ հանցակազմը վերացել է, բայց և համոզմունք հայտնեց, որ նույն արարքը կարող է վերաորակավորվել Քրեական օրենքսգրքի այլ՝ 309 հոդվածով:

«Վերը նշված անձանց ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով առաջադրված մեղադրանքներից ակնհայտ է, որ նրանց մեղսագրվող արարքները, որոնք դրսևորվել են պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորություններն անցնելով և անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացնելով, համապատասխանում են ՀՀ Քրեական օրենսգրքի 309 հոդվածի 3-րդ մասին հատկանիշներին»,- ասաց Բաղդասարյանը:

Նրա մեկնաբանմամբ` այդ արարքները քրեական գործի նախաքննության ընթացքում ևս համապատասխանել են 309-րդ հոդվածին, բայց մեղադրանքն առաջադրվել է 300.1 հոդվածով, քանի որ այն իր մեջ ներառել է նաև 309-ի 3-րդ մասի հատկանիշները:

Արդյունքում դատախազը հայտարարեց, որ դատարանը պետք է Յուրի Խաչատուրովի ու Սեյրան Օհանյանի նկատմամբ խափանման միջոցները վերացնի, իսկ Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի մասով մերժի՝ նկատի ունենալով, որ նրանք մեղադրվում են նաև այլ հոդվածներով:

Հիշեցնենք՝ Մարտի 1- ի գործով ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ու ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովը մեղադրվում են միայն 300.1 հոդվածով:

ՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բացի այդ հոդվածից, մեղադրվում է նաև 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալը), իսկ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը` այս երկու հոդվածներից բացի, նաև 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը կամ փողերի լվացումը):

Ի՞նչ ամբաստանյալ, ո՞ր հոդվածով. Քոչարյանի փաստաբանը պարզաբանեց, թե ինչու չեն լքում դահլիճը

Ըստ թեմայի

Մենք չգիտենք, թե ինչ գործ է քննվում. Ռոբերտ Քոչարյանի փաստաբան
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դեմ քրեական գործով գլխավոր դատախազը դիմել է ՍԴ
Դատախազությունը խափանեց Քոչարյանի ու մյուսների քրեական հետապնդման դադարեցումը
թեգերը:
Արմեն Գևորգյան, Ռոբերտ Քոչարյան, Գևորգ Բաղդասարյան, «Մարտի 1–ի» գործով դատավարություն

Գլխավոր թեմաներ