19:56 11 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD532.78
  • GBP729.96
  • EUR633.58
  • RUB6.90
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
249 0 0

Արդեն մի քանի ժամ է` Երևանի մարզահամերգային համալիրում մարդկանց հոսքը չի դադարում։ Ներկա ու նախկին պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցում լեգենդար զինվորականին։

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik․ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի հոգեհանգստի արարողությանը: 

Президент Армен Саркисян на церемонии прощания с Командосом (2 апреля 2021). Еревaн
© Sputnik / Andranik Ghazaryan
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել Կոմանդոսի հոգեհանգստին

«Նա հոյակապ անձնավորություն էր, մեծ հայրենասեր հերոս։ Բայց ամեն ինչից բացի, նաև մեծ մարդ էր, բարի անձնավորություն, այսինքն՝ համատեղություն մեծ բարության և զինվորի ուժի»,- ՀՀ նախագահը լրագրողների հետ զրույցում այսպես է բնութագրել լեգենդար Կոմանդոսին։

Նշենք, որ Կոմանդոսի հոգեհանգստի արարողությունն անցկացվում է Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Ներկա են զինվորականի մարտական ընկերները, նրա նախկին զինվորները, նախկին և ներկա բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում` պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը և այլք։ Մարդկանց հոսքն արդեն մի քանի ժամ է՝ չի դադարում։

Հիշեցնենք` Արցախի հերոս, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը, կյանքից հեռացավ մարտի 31-ին։ 

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկել է գեներալ-մայորին Հայաստանի ազգային հերոսի կոչում շնորհել ու միջնորդությամբ դիմել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին։

Նա խորհրդային բանակի կազմում ծառայել է Աֆղանստանում, Գերմանիայում, Չեխոսլովակիայում, Բելառուսում։ 1988 թվականից միացել է Արցախի ազատագրման պայքարին և ակտիվ մասնակցություն ունեցել կամավորականների զինվորական մարզման գործում։ 1990 թվականին դարձել է «Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատի անդամ։ 1991 թվականին նշանակվել է ՀՀ պաշտպանության կոմիտեի արտազինվորական պատրաստության բաժնի պետ։ 1991 թվականի հոկտեմբերի 30-ին Արցախի նորաստեղծ ինքնապաշտպանական ուժերը Տեր-Թադևոսյանի հրամանատարությամբ իրականացված ռազմագործողության շնորհիվ ազատագրեցին ռազմավարական մեծ կարևորություն ունեցող Հադրութի շրջանի Տող գյուղը։  1992 թվականի մայիսին 8–ի լույս 9–ի գիշերը հայկական ուժերը Արկադի Տեր–Թադևոսյանի գլխավորությամբ ազատագրել են բերդաքաղաք Շուշին։

«Կոմանդոսի կյանքը օրինակ է, թե ինչպես չդավաճանել Շուշիին, Արցախին...». նախագահը ցավակցել է

թեգերը:
հոգեհանգիստ, Արկադի Տեր–Թադևոսյան (Կոմանդոս), Արմեն Սարգսյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ