16:32 13 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD519.43
  • GBP715.00
  • EUR617.91
  • RUB6.73
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
126 0 0

Պաշտպանության նախկին նախարարի խոսքով՝ պատերազմի ընթացքի մասին հետաքննությունը կտա բոլոր հարցերի պատասխանները։

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik․ Գլխավոր շտաբի պետը չէր կարող որևէ զեկույց ներկայացնել առանց պաշտպանության նախարարի հետ համաձայնեցնելու։ Արկադի Տեր-Թադևոսյանի հոգեհանգստի ժամանակ News.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյոք ինքը տեղյա՞կ է եղել պատերազմի չորրորդ օրը Անվտանգության խորհրդի նիստում ԶՈւ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի ներկայացրած զեկույցի մասին։

Նա չպատասխանեց լրագրողի համառ հարցադրումներին, թե արդյոք զեկույցում ԳՇ պետն ասե՞լ է, որ պատերազմը պետք է դադարեցնել։

«Գլխավոր շտաբի պետը չէր կարող ներկայացնել որևէ զեկույց առանց ինձ հետ համաձայնեցնելու։ Ազգային անվտանգության խորհրդի նիստերը պետական գաղտնիք են պարունակում, և ես հիմա պետական գաղտնիք բացելու ոչ մի տրամադրվածություն չունեմ։ Երբ որ կլինի համապատասխան հետաքննություն պատերազմի հետևանքների, ընթացքի վերաբերյալ բոլոր հարցերի պատասխանները կստանանք։ Ես պատրաստ եմ մասնակցել այդ հետաքննությանը»,- նշեց Տոնոյանը։

Նա չպատասխանեց նաև այն հարցին` պատերազմի օրերին «Իսկանդեր» կիրառվել է, թե ոչ։ Տոնոյանի խոսքով՝ դա ևս պետական գաղտնիք է։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ավելի վաղ ասել էր, որ Բաքուն Հայաստանի կողմից «Իսկանդերների» օգտագործման մասին տեղեկություն չունի, սակայն Ադրբեջանի ականազերծման գործակալության (ANAMA) ներկայացուցիչը ապրիլի 1-ին հայտարարեց, որ հայկական կողմը «Իսկանդեր» կիրառել է։

«Իսկանդերի» մասին խոսելով՝ Նիկոլն ավելի նվազեցրեց ՀՀ-ի անվտանգության մակարդակը. Մանուկյան

Անցյալ տարվա նոյեմբերին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը հայտարարել էր, որ «Իսկանդերներն» օգտագործվել են պատերազմի վերջին օրերին։ Իսկ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այս տարվա փետրվարին հարցազրույցներից մեկում ասել էր, որ համալիրներից կրակել են Շուշիի ուղղությամբ։ Թեման զարգացում էր ստացել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցից հետո, որն ասել էր, թե «Իսկանդերի» հրթիռները պայթել են 10 տոկոսով։ Այս արտահայտությունը լուրջ արձագանք էր առաջացրել։ ՌԴ ՊՆ-ն իր հերթին հայտարարեց, որ «Իսկանդերները» պատերազմի ընթացքում չեն կիրառվել։

Ըստ թեմայի

ՀՀ վարչապետին «Իսկանդերի» վերաբերյալ ճիշտ չի զեկուցվել. Մանե Գևորգյան
«Ճշմարտությունը վերականգնվեց». Պեսկովը մեկնաբանել է «Իսկանդերի» մասին հայտարարությունները
«Իսկանդերի» հնարավորություններն ու առավելությունները
թեգերը:
Իսկանդեր, Դավիթ Տոնոյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ