06:40 21 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD521.89
  • GBP729.86
  • EUR629.29
  • RUB6.85
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
81 0 0

Դաշնակցական գործչի խոսքով՝ նման գործելակերպը միայն ամրապնդում է պայքարը շարունակելու իրենց կամքը։

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik․ ՀՅԴ ԳՄ անդամ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանին ՀՔԾ-ն թույլ չի տվել 3 օրով բացակայել երկրից։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է Սաղաթելյանը։

«Ինչպես գիտեք, անցած տարվա նոյեմբերից ինձ մեղադրանք են առաջադրել ապօրինի հավաք կազմակերպելու վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Փորձեցին ինձ ապօրինի կալանավորել, չկարողանալով՝ կիրառեցին այլ խափանման միջոց` ստորագրություն չհեռանալու մասին` դրանով սահմանափակելով իմ ազատ տեղաշարժվելու իրավունքը»,- հիշեցրել է Սաղաթելյանը։

Նրա խոսքով՝ մեկնելու էր արտերկիր կուսակցության քաղաքական գործունեության հետ կապված կարևոր գործով։ Սակայն երեկ ստացել են մերժման որոշումը։ Քննիչն իր մերժումը հիմնավորել է այն հանգամանքով, թե այլ վայրում գտնվելու ընթացքում գուցե հնարավոր չլինի հսկել իմ Սաղաթելյանի ոչ պատշաճ վարքագիծը։

«Տպավորություն ունեմ, որ քննիչն անգամ չի փորձել ոչ միայն իրավական առումով հիմնավորված, այլ գոնե հոդաբաշխ հիմնավորում գտնել: Մեկ անգամ ևս արձանագրենք, որ ՀՔԾ-ն ի դեմս Սասուն Խաչատրյանի և իր խամաճիկների շարունակում է կատարել խելագարի ապօրինի հրահանգները և որոշումները՝ դիմելով նոր ապօրինությունների»,- գրում է դաշնակցական գործիչը։

Իշխան Սաղաթելյանն ընդգծում է, որ նման ճղճիմ միջոցներով իրականացվող հետապնդումը միայն ամրապնդում է իրենց պայքարը շարունակելու կամքը։ Նշենք, որ Հայրենիքի փրկության շարժումը պահանջում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Հայրենիքի փրկության շարժումը կխանգարի՞ ընտրությունների կայացմանը. քաղտեխնոլոգի դիտարկումը

Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին՝ եռակողմ հայտարարության հրապարակումից հետո ընդդիմությունը հանրահավաք նախաձեռնեց՝ վարչապետի հրաժարականի պահանջով։ Սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու և անցկացնելու փաստի առթիվ` ՀՀ Քր. օր. 225.1 հոդվածի 1-ին մասով և 307.1 հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվեցին ընդդիմադիր 10 գործիչներ։ Ձերբակալվել էին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղխորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը, ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը, Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, ԱԺ նախկին փոխնախագահ Արա Սահակյանը, ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Հայրենիքի փրկության շարժումը բացում է Բաղրամյան պողոտան ու ակցիաների նոր ալիք սկսում

 

Ըստ թեմայի

«Նիկոլ Փաշինյանի, Ռոբերտ Քոչարյանի հետ կոալիցիա կազմելը բացառվում է». Էդմոն Մարուքյան
Մինսկի խմբի համանախագահները չեն կարողանում պատերազմից հետո Արցախ այցելել. Մարուքյան
Ո՞րն էր Լևոն Տեր–Պետրոսյանի սխալն Արցախի հարցում, և հիմա ո՞ւմ է ուղղված նրա ասելիքը
թեգերը:
Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ), Իշխան Սաղաթելյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ