18:31 20 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD521.89
  • GBP729.86
  • EUR629.29
  • RUB6.85
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
268 0 0

Ծառուկյանը նշել է, որ Սուրբ Զատիկը հարության և նոր կյանքի խորհրդանիշն ունի, և մեր հայրենիքին բաժին հասած դժվարին այս փորձություններից հետո անգամ պետք է շարունակենք ապրել՝ հանուն մեր սերունդների ու մեր պետության ապագայի

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի - Sputnik. Ծառուկյան ընտանիքի կողմից այսօր 100 միլիոն դրամ է փոխանցվել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին։ Տեղեկանում ենք ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան էջից։

«Հիմնադրամին գումար կփոխանցվի, որպեսզի հնարավորինս արագ կազմակերպվի մեր վիրավորում ստացած տղաների ապաքինումն ու վերականգնումը, որպեսզի շատ շուտով մենք լսենք նրանց նոր ընտանիքներ կազմելու մասին բարի լուրերը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Միաժամանակ, հայտնում են, որ մի քանի օրից մի նոր հայկական օջախ է ձևավորվելու Ծառուկյանի ընտանիքում. ամուսնանալու է նրա ավագ որդին՝ Նվեր Ծառուկյանը:

Գագիկ Ծառուկյանը գրում է, որ ուզում է հավատալ` ցանկացած նոր հայ ընտանիքի ձևավորման մասին նորությունը պետք է մի փոքր լավատեսություն ու ապագայի նկատմամբ հավատ բերի մեր հասարակության համար դժվարին այս ժամանակներում:

«Արցախյան երկրորդ պատերազմի հասցրած վերքերը դեռ շատ երկար տարիներ չեն սպիանալու: Մենք ամեն ինչ անելու ենք հերոս նահատակների սերունդներին հաղթանակած հայրենիք վերադարձնելու համար: Եկեղեցական կարևորագույն այս տոնը Սուրբ Զատիկը՝ հարության և նոր կյանքի խորհրդանիշն ունի և մեր հայրենիքին բաժին հասած դժվարին այս փորձություններից հետո անգամ պետք է շարունակենք ապրել՝ հանուն մեր սերունդների ու մեր պետության ապագայի»,–նշված է հաղորդագրության մեջ։

Վայրկյան առաջ արտահերթ ընտրություններ են պետք․ Գագիկ Ծառուկյան

Վերջին պատերազմում վիրավորում ստացած հերոսներին Գագիկ Ծառուկյանը մաղթում է շուտափույթ ապաքինում և վերականգնում:

Ըստ թեմայի

ԲՀԿ-ն Ռուսաստանի հետ նոր ռազմաքաղաքական դաշինք ստեղծելու մանրամասն նախագիծ կներկայացնի
ԲՀԿ-ական պատգամավորը քննադատել է Փաշինյանի հայտարարությունը պղնձաձուլարանի մասին
«Հույսեր են կապում Գագիկ Ծառուկյանի հետ». ինչո՞ւ է ԲՀԿ–ն մարզային այցեր անցկացնում
թեգերը:
ամուսնություն, հարսանիք, որդի, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ, Գագիկ Ծառուկյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ