22:43 11 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD532.78
  • GBP729.96
  • EUR633.58
  • RUB6.90
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
65 0 0

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը օրինակներ է բերում, որ ադրբեջանական «խաղաղասիրական» ծրագրերն իրական խաղաղության նպատակներ չեն ունեցել։

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի - Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը նորից ընդգծում է՝ մեզ համար խաղաղությունը բարձրագույն արժեք է, բայց չպետք է թույլ տանք թմրեցնել մեզ ադրբեջանական կեղծ խաղաղասիրությամբ: Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նման գրառում է արել Facebook–ի իր էջում։

«Ադրբեջանական «խաղաղասիրական» ծրագրերը եղել են միջազգային հանրության համար նախատեսված շղարշ, բայց իրականում վարվել է Արցախի ու Հայաստանի բնակչության, ՀՀ քաղաքացու նկատմամբ ատելության ու թշնամանքի քաղաքականություն:  Իրական պատրանք ապահովելու համար այդ ծրագրերին ներգրավվել են ինչ-որ փորձագետներ ու կոչել Track II Peacebuilding: Փորձագետները լցված են եղել նույնքան ատելությամբ ու թշնամանքով»,–գրել է նա։

Թաթոյանը որպես օրինակ է բերել 2016թ.-ին «Բաքու» կամ 2017թ.-ին «Բաքու-Թբիլիսի» պլատֆորմները:  Նրա խոսքով` ադրբեջանական այդ «խաղաղասիրական» ծրագրերն իրական խաղաղության նպատակներ չեն ունեցել, դրանց միշտ նախորդել կամ հաջորդել են դաժանություններով ուղեկցվող պատերազմական գործողություններ:

ՄԻՊ-ն առաջարկում է սահմանազատում անելիս դիտարկել Հայաստանի 1–ին Հանրապետության քարտեզները

Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը ՀՀ ՄԻՊ–ի հայտարարությունները «ցավով» է տանում. փետրվարին ՄԻՊ–ի դեմ ադրբեջանական ԶԼՄ–ներն արշավ էին սկսել` նրան մեղադրելով ադրբեջանաֆոբիա տարածելու մեջ` կեղծելով ու հետո շահարկելով պաշտպանի հայտարարությունները:

Ըստ թեմայի

Արման Թաթոյանը հայկական եկեղեցու պղծման փաստերը կներկայացի միջազգային կառույցներին
ՀՀ–ում ամենաբարձր վարկանիշ ունեցող գործիչը Թաթոյանն է, ամենացածրը՝ Վանեցյանը. Gallup
Գերիների հարցում Ադրբեջանն այնքան է ստել, որ խճճվել է իր ստի մեջ. Թաթոյան
թեգերը:
Արման Թաթոյան, Ադրբեջան, Հայաստան, ՀՀ ՄԻՊ

Գլխավոր թեմաներ