12:38 16 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD521.20
  • GBP718.58
  • EUR624.29
  • RUB6.79
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
56810

Արամ Ա–ն նշել է, որ Աստծո օգնությամբ հայ ժողովուրդը պետք է կարողանա միասնական ոգով ու նորոգված հավատով նոր էջ բացել Հայաստանի պատմության մեջ։

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության՝ Սուրբ Զատկի տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

Իր ուղերձում Արամ Ա–ն մեջբերել է հարություն առած Քրիստոսի խոստումն իր առաքելությունը շարունակող աշակերտներին`«Միշտ ձեզ հետ պիտի լինեմ, մինչև աշխարհի վախճանը» (Մատթ. 28.20):

«Հարություն առած Քրիստոս հավատքով ու հույսով շաղախված, եկեղեցին մնաց կանգուն ու կենսունակ՝ ահավոր ջարդերի, հալածանքների և ավերների դիմաց: Այսպես եղավ նաև Քրիստոսի հարությամբ հզորացած և ժողովրդի տագնապներն ինքն իր հետ նույնականացրած հայ եկեղեցին։ Արդարև, իր մտավոր ստեղծագործությամբ ու ժողովրդին ծառայությամբ, հայ եկեղեցին հարություն առած Քրիստոսի հրաշագործ ներկայությունը ապրեցրեց մեր կյանքում»,–գրել է կաթողիկոսը:

«Հետևեք` ինչ է կատարվում Բաքվում». Արամ Ա–ն հորդորով դիմել է հայերին

Նա ընդգծել է, որ այսօր բազմազան տագնապներով շրջապատված մեր ժողովրդի կյանքում հայ եկեղեցին հավատարիմ է իր սրբազան առաքելությանը և կոչված է Քրիստոսի հարության շնչով վերանորոգելու մեր կյանքը։

«Թող հարություն առած Քրիստոսը վանի մեր հայրենիքի կյանքից ամեն տեսակ չար ու չարիք, որպեսզի մեր ժողովուրդը կարողանա միասնական ոգով ու նորոգված հավատքով ու կամքով փայլուն նոր էջ բացել Հայաստանի պատմության մեջ»,– գրել է Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը:

Հիշեցնենք`2020 թ.–ի դեկտեմբերի 8–ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ էր արել հրաժարական տալ։

Նա շեշտել էր, որ հայ ազգը անորոշության մեջ է։ Հայաստանում, Արցախում և սփյուռքում մարդիկ իրենց արդար բողոքն են արտահայտում ստորագրված եռակողմ հայտարարության նկատմամբ, որն Արցախի կողքին նաև վտանգում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, անվտանգությունը և անկախությունը։

Մեր ազգը նույնիսկ ժամանակավոր պարտությունը պիտի վերածի մնայուն հաղթանակի. Արամ Ա կաթողիկոս

Ըստ թեմայի

Արամ Ա-ն հունվարի 11-ին կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպումից առաջ կոչով է հանդես եկել
Հայաստանն անդունդի եզրին է. Արամ Ա կաթողիկոս
Հարություն առած Քրիստոսը մեր հայրենիքից վանի ամեն չարիք. Արամ Ա–ն շնորհավորել է նախագահին
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, ուղերձ, Սուրբ Զատիկ, Արամ Առաջին կաթողիկոս

Գլխավոր թեմաներ