15:04 22 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.23
  • GBP727.62
  • EUR626.94
  • RUB6.79
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
13701

Օնիկ Գասպարյանի գործով նիստի ժամանակ դատարանը քննել է ինչպես հայցվորի, այնպես էլ պատասխանողի միջնորդությունները։

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի - Sputnik. ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ, մերժել է ՀՀ զինված ուժերի ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի գործով հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին` Նիկոլ Փաշինյանի ներկայացուցչի միջնորդությունը։ Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից։

Նշենք, որ նիստը կայացել է ապրիլի 2-ին, որի ժամանակ 2 միջնորդություն է քննարկվել։ Բացի վերոհիշյալ միջնորդությունից, դատարանը քննել է նաև հայցվոր կողմի միջնորդությունը, որով կողմը խնդրել է հայցի ապահովման միջոց ձեռնարկել։ Այսինքն` դատարանը մերժել է ճանաչել իրավահարաբերության բացակայությունը, որով Գասպարյանն աշխատանքից ազատվել է վարչապետի առաջարկությամբ, բայց առանց ՀՀ նախագահի կողմից վարչական ակտի ընդունման։

Նշվում է նաև, որ այս որոշումն օրինական ուժի մեջ է մտնում այն ստանալուց 5 օր հետո և նույն ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան:

Հիշեցնենք` մարտի 29-ին հայտնի դարձավ, որ դատարանը մերժել է Փաշինյանի ներկայացուցչի` Գասպարյանի գործը քննող դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը։

Որոշումը գրավոր կներկայացվի կողմերին. դատարան քննեց ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայցը

Մարտի 18-ին հայտնի դարձավ, որ Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանը բավարարել է Օնիկ Գասպարյանի հայցի ապահովման միջոցի միջնորդությունը։

Մարտի 25-ին Բարձրագույն դատական խորհուրդը Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանից դիմում էր ստացել, որի առնչությամբ անմիջապես քննարկում էր կազմակերպվել: Դատավոր Մհեր Պետրոսյանը ԲԴԽ է դիմել ու հայտնել, որ իր կյանքին վտանգ է սպառնում։

ԲԴԽ–ն այդ դիմումի պատճենն ուղարկել էր դատախազություն, որն էլ քրեական ոստիկանությանն էր այն փոխանցել։

Դատարանում Օնիկ Գասպարյանը վիճարկում է իրեն աշխատանքից ազատելու հարցը։

Դատախազությունը Օնիկ Գասպարյանի գործով դատավորի դիմումն ուղարկել է քրեական ոստիկանություն

Ըստ թեմայի

Օնիկ Գասպարյանի պաշտոնավարման վերաբերյալ որոշումը հարկադիր կատարում չի ենթադրում. Բադասյան
Զինված ուժերի ղեկավար կազմը միացել է Օնիկ Գասպարյանի ուղերձին
Օնիկ Գասպարյանի կատարողական թերթերը հարկադիր կատարողը վերադարձրել է վարչական դատարան
Վազգեն Մանուկյանն Օնիկ Գասպարյանին կոչ է անում «չենթարկվել որևէ ապօրինի հրամանի»
Ի՞նչ կարգավիճակով է Օնիկ Գասպարյանը պատկերացնում իր` ժողովրդին ծառայելը. Լիլիթ Մակունց
թեգերը:
Դատարան, միջնորդություն, Նիկոլ Փաշինյան, Օնիկ Գասպարյան

Գլխավոր թեմաներ