23:32 11 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD532.78
  • GBP729.96
  • EUR633.58
  • RUB6.90
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
954 0 0

Մայր աթոռը համագործակցում է միջազգային կազմակերպությունների հետ՝ փորձելով անվտանգության երաշխիքներ ստանալ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի սրբավայրերի պահպանման վերաբերյալ։

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի - Sputnik․ Ճիշտ կլիներ՝ այսօր ոչ աշխատանքային օր լիներ։ Եռաբլուրում հանգուցյալների հիշատակությանն օրվա կապակցությամբ լրագրողների հետ զրույցում ասաց Մայր աթոռ Ս.Էջմիածնի դիվանապետ Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը։

«Հաշվի առնելով մեր զոհերի քանակը և մարդկանց շարժը Եռաբլուր ու գերեզմաններ` կարծում եմ՝ չպետք է ավելորդ խոչընդոտներ ստեղծվեին դրա համար», - ասաց եպիսկոպոսը։

Պատասխանելով թշնամուն սիրելու վերաբերյալ քրիստոնեական գաղափարի մասին հարցերին և նրան, թե ինչ մոտեցում այժմ պետք է հայը ունենանք ադրբեջանցու և թուրքի հանդեպ՝ եպիսկոպոսը բացատրեց, որ սերը կարելի է տարբեր կերպ հասկանալ։

«Սիրել թշնամուն` չի նշանակում համակերպվել իր ըմբռնումներին, իր պահանջներին, չի նշանակում հպատակվել նրան, այլ նշանակում է ջանք թափել թշնամու մոտ քրիստոնեական զգացումները զարգացնելու ուղղությամբ։ Քրիստոնեական հնազանդությունը կամավոր է, պարտադիր հնազանդությունը քրիստոնեական գաղափար չէ, դա ստրկություն է», - ասաց եպիսկոպոսը։

Նա ասաց, որ Մայր աթոռը համագործակցում է  միջազգային կազմակերպությունների հետ՝ փորձելով անվտանգության երաշխիքներ ստանալ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի սրբավայրերի պահպանման վերաբերյալ։

ՀՀ իշխանությունը Թուրքիայի հետ պատրաստ է երկխոսության ստրկական պայմաններով․ փորձագետ

«Մեր կոթողները մեծապես վտանգված են, և դժվար է ասել որքանով են արդյունավետ մեր քայլերը, բայց մենք փորձում ենք։ Զավեշտալի են նաև նրանց փորձերը մեր սրբավայրերը դասել իսլամական կամ աղվանականների շարքին», - ասաց նա։

Նշենք, որ նախօրեին Հայ առաքելական եկեղեցին նշել է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը՝ հինգ տաղավար տոներից մեկը։ Տաղավար տոներին հաջորդում է մեռելոցը։ 

Արցախյան 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը ոչ պաշտոնական տվյալներով մոտ 5 հազար է։

Ըստ թեմայի

ԱՄՆ–ն Թուրքիայի նկատմամբ կիրառելու է մտրակի ու թխվածքաբլիթի մեթոդը. Սարգսյան
Ադրբեջանն ու Թուրքիան կրկին համատեղ զորավարժություններ կանցկացնեն
Թուրքական լոլիկի փոխարեն՝ իրանական․ գյուղացիներն օգնություն են խնդրում իշխանությունից
թեգերը:
քրիստոնեություն, հոգևորական, Եռաբլուր պանթեոն, Հայաստան, թշնամի, Թուրքիա, Թուրք

Գլխավոր թեմաներ