ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի - Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա-Քզավիե Բելամիին: Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
© Photo : press office of MFA of RAՖրանսուա-Քզավիե Բելամիին
Ֆրանսուա-Քզավիե Բելամիին
© Photo : press office of MFA of RA
«Զրուցակիցները կարևորել են խորհրդարանական հարթակում արդյունավետ փոխգործակցության հետագա զարգացումը` երկկողմ և բազմակողմ ձևաչափերում»,–ասված է հաղորդագրության մեջ:
Մակունցն ասաց` ինչ համատեքստում են Թուրքիայի նկատմամբ կեցվածքը փոխելու հայտարարությունները
Նախարար Այվազյանը և Եվրախորհրդարանի պատգամավոր Բելամին մտքեր են փոխանակել Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական պատերազմի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրադրության շուրջ: