10:07 23 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.24
  • GBP726.17
  • EUR628.99
  • RUB6.86
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
128 0 0

Սուրեն Զոհրաբյանն այսօր կդառնար 100 տարեկան: Սաների ու կրտսեր գործընկերների սրտում վառ է ավագ ուսուցչի հիշատակը։

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Հանրաճանաչ ու պաշտոնատար անձանց հետ հանդիպումներն ու աշխարհի տարբեր անկյուններ ուղևորությունները բժիշկ-գիտնականի՝ 7 տասնամյակից ավելի ձգվող մասնագիտական գործունեության անբաժանելի մասն էին: «Մարդ-լեգենդ». Երևանի բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն այսպես է բնորոշել նյարդաբան, նյարդավիրաբույժ, պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Սուրեն Զոհրաբյանին, ով Հայաստանի բժշկագիտության իրական նվիրյալներից էր:

«Սուրեն Զոհրաբյանն այն մարդկանցից էր, ով բժշկական աշխարհում լեգենդ էր դարձել հենց կենդանության օրոք: Հայաստանում նյարդավիրաբուժության հիմնադիրներներից մեկը, որ երկիր էլ մեկներ՝ ձեռնամուխ էր լինում ոչ միայն բժշկական, այլև կրթական ծրագրերի իրականացմանն ու ներդրմանը»,- այսօր՝ բժիշկ-գիտնականի ծննդյան օրը Facebook-ում գրել է Մուրադյանը:

Սուրեն Զոհրաբյանն այսօր կդառնար 100 տարեկան:  Սաների ու կրտսեր գործընկերների սրտում վառ է ավագ ուսուցչի հիշատակը։ «Հիվանդանոցի համեստ աշխատասենյակում փակցված յուրաքանչյուր սև ու սպիտակ լուսանկար, բժշկական գործիք ու անձնական իր խնամքով փայփայված պատմություն էր», - նշում է Արմեն Մուրադյանը:

Հայտնի է բժիշկ Գեորգի Պողոսյանի մահվան պատճառը. հարազատներից մեկը մանրամասներ է պատմել

Հայաստանի նյարդավիրաբուժության դպրոցի հիմնադիր, ակադեմիկոս Սուրեն Զոհրաբյանը մահվանից 1 տարի առաջ՝ 96 տարեկան հասակում, Sputnik Արմենիային հարցազրույց էր տվել, որտեղ ասել էր, որ իր կյանքում երբեք հեշտ ուղիներ չի փնտրել և ամեն ինչի հասել է իր քրտնաջան աշխատանքի շնորհիվ։

Անգամ իր վերջին ծննդյան օրը ավելի քան 70 տարվա աշխատանքային փորձ ունեցող ակադեմիկոս Զոհրաբյանը նշել էր աշխատավայրում:

թեգերը:
Լևոն Աբրահամյան (Մոնրեալի համալսարանի (Université de Montréal) վարակաբանության պրոֆեսոր), Արմեն Մուրադյան, բժիշկ

Գլխավոր թեմաներ