22:10 11 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD532.78
  • GBP729.96
  • EUR633.58
  • RUB6.90
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
28021

Հայաստանի վարչապետը մեկնաբանել է Ռուսաստանի հետ հետագա ռազմատեխնիկական համագործակցության հարցը։

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Հայաստանը ցանկություն ունի Ռուսաստանի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության։ Այս մասին ապրիլի 7-ին դեպի Մոսկվա սպասվող աշխատանքային այցի նախաշեմին «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանը միտված է Ռուսաստանի Դաշնության հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության, ինչը բխում է երկու պետությունների երկարաժամկետ ռազմավարական շահերից»,-ասել է Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նշել է` հաշվի առնելով, որ Հայաստանի տարածքում ստեղծվել և գործում են (միջպետական երկկողմ համաձայնագրերին համապատասխան՝ հայ-ռուսական երկու խմբավորում) զորքերի միացյալ խմբավորումը և Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միացյալ տարածաշրջանային համակարգը, և երկու երկրները ՀԱՊԿ-ի կազմում են, «հասկանալի է, որ Հայաստանը խիստ շահագրգռված է Ռուսաստանից մատակարարումների հարցում, որպեսզի ունենա ժամանակակից և համատեղելի, առաջին հերթին՝ Ռուսաստանի Դաշնության և ՀԱՊԿ մյուս դաշնակիցների հետ, սպառազինություն և զինամթերք։

Նրա խոսքով՝ Երևանը շահագրգռված է, որ սպառազինության և զինամթերքի մատակարարումը Հայաստան իրականացվի նույն կոմպլեկտավորմամբ, ինչ և Ռուսաստանի ԶՈւ-ի համար:

Հարցին, թե նախատեսո՞ւմ է արդյոք Հայաստանը շարունակել ռուսական զենքի, մասնավորապես՝ Սու-30ՍՄ կործանիչների և այդ ինքնաթիռների համար սպառազինության գնումները, ՀՀ վարչապետը դրական է պատասխանել։

 «Դրական կպատասխանեմ, քանի որ դրանք ժամանակակից բազմաֆունկցիոնալ կործանիչներ են, և դրանց ձեռքբերումը նախատեսված է ինչպես մեր երկկողմ պայմանագրային փաստաթղթերով, այնպես էլ ազգային զինված ուժերի զարգացման ծրագրով»,-ասել է Փաշինյանը։ 

ՍՈւ-30 ինքնաթիռները պտտվեցին երևանյան երկնքում

Ըստ թեմայի

Հայաստանը ռուսական սպառազինություն ձեռք բերելու հարցում այլընտրանք չունի. փորձագետ
Ղարաբաղի խաղաղապահ կոնտինգենտն ունի ամենաժամանակակից սպառազինությունը․ ՌԴ Գլխավոր շտաբ
Մենք զիջում էինք Ադրբեջանին. փորձագետը` պատերազմի ժամանակ ունեցած սպառազինության մասին
Փաշինյանն այցելել է սպառազինության արտադրությամբ զբաղվող ընկերություններ
թեգերը:
Ռուսաստան, սպառազինություն, ինքնաթիռ, Վարչապետ

Գլխավոր թեմաներ