07:52 12 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD532.78
  • GBP729.96
  • EUR633.58
  • RUB6.90
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
54 0 0

Դատավոր Դանիել Դանիելյանը Տիրան Խաչատրյանի միջնորդությունն անհիմն է համարել։

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի - Sputnik. ՀՀ վարչական դատարանի դատավոր Դանիել Դանիելյանը մերժել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի գործով հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը։ Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։

Նշենք, որ Խաչատրյանը միջնորդություն էր ներկայացրել, որպեսզի գործով հայցի ապահովման միջոց կիրառվի, այսինքն` մինչև այս գործով որոշում կայացնելն ինքը շարունակի պաշտոնավարել։

Նրա միջնորդության մեջ նշված է եղել, որ հայցի ժամանակավոր բավարարումը կարող է ապահովել ինչպես հայցվորի արդար դատաքննության իրավունքի` գործնականում արդյունավետ իրացման հնարավորությունը, այնպես էլ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի բնականոն գործունեությունը։

Ըստ Խաչատրյանի` պետք է հաշվի առնել, որ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնը թափուր չի լինի, այդ հարցում կլինի որոշակիություն, և հետագայում հայցի հնարավոր բավարարման դեպքում դատական ակտի կատարումը կապահովվի:

Դատավոր Դանիել Դանիելյանը, սակայն, մերժել է միջնորդությունը` այն անհիմն համարելով։

Տիրան Խաչատրյանի հայցը դատարանը վարույթ է ընդունել. նա պետք է շարունակի աշխատել. պաշտպան

Հիշեցնենք, որ ՀՀ ԶՈւ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ, ՀՀ ազգային հերոս Տիրան Խաչատրյանը նոր հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանի և ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի։

Ներկայացված երկրորդ հայցադիմումով Տիրան Խարչատրյանը պահանջում է անվավեր ճանաչել ՊՆ նախարարի՝ փետրվարի 26-ի հրամանը, որի համաձայն գեներալ-լեյտենանտ Խաչատրյանը թողնվել է կադրերի ռեզերվում։

Բացի դա, հայցվորը պահանջում է անվավեր ճանաչել նաև մարտի 19-ի հրամանը, որով նախարարը ետ է կանչել Խաչատրյանին արձակուրդից և ԳՇ պետի ժամանակավոր պաշտոնակատար գեներալ-լեյտենանտ Գալստյանին հանձնարարել անձնակազմի ցուցակից հանել Տիրան Խաչատրյանին։

Տիրան Խաչատրյանն ավելի վաղ դիմել էր ՀՀ վարչական դատարան` իրեն պաշտոնից ազատելու մասին ՀՀ նախագահի հրամանագիրն անվավեր ճանաչելու պահանջով։ Այն դատարան է մուտքագրվել մարտի 3-ին ու մակագրվել Վարչական դատարանի դատավոր Մերի Համբարձումյանին։

Տիրան Խաչատրյանը դատարան է դիմել. նա համաձայն չէ ՀՀ նախագահի հրամանագրի հետ

Ըստ թեմայի

Տիրան Խաչատրյանի փաստաբանները Վարչական դատարանին կներկայացնեն նոր փաստաթղթեր
Տիրան Խաչատրյանը դատարան է դիմել. նա համաձայն չէ ՀՀ նախագահի հրամանագրի հետ
Տիրան Խաչատրյանի հայցը վարույթ ընդունելը նրա պաշտոնանկության որոշումը կասեցնելու հիմք է
Վարչական դատարանը վարույթ է ընդունել Տիրան Խաչատրյանի դիմումը. ինչ է դա նշանակում
թեգերը:
միջնորդություն, Դատարան, Տիրան Խաչատրյան

Գլխավոր թեմաներ