11:28 16 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD521.20
  • GBP718.58
  • EUR624.29
  • RUB6.79
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
108 0 0

Գևորգ Կոստանյանի դիմումի հիման վրա դատաքննության նոր ամսաթիվ է նշանակվել 2021 թվականի ապրիլի 16-ը։

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի - Sputnik. Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանը որոշել է գործի վարույթը վերսկսել։ Տեղեկությունը հայտնում է Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը։

«Գևորգ Կոստանյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի (խափանման միջոցները կիրառելու հիմքերը), 202-րդ հոդվածի 1-ին մասի (որպես մեղադրյալ ներգրավվելու հիմքը), 259-րդ հոդվածի 2-րդ մասի (մեղադրյալի հետախուզումը), 394-րդ հոդվածի 2-րդ մասի (վերաքննիչ դատարանի լիազորությունները), ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 75-րդ հոդվածի 3-րդ մասի (քրեական պատասխանատվությունից ազատելը վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով)՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով Սահմանադրական դատարանը կայացրել է աշխատակարգային որոշում՝ լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու նպատակով գործի վարույթը վերսկսելու մասին», - գրել է Թովմասյանը։

Դատաքննության նոր ամսաթիվ է նշանակվել 2021 թվականի ապրիլի 16-ը։

ՀՀ-ից 500 անձ հետախուզվում է Ինտերպոլով. Ֆիդանյանը չմտաբերեց Կոստանյանի մասին մերժումը

Հիշեցնենք, որ Կոստանյանը «Մարտի 1»-ի գործով ներգրավվել էր որպես մեղադրյալ դեռ 2019-ի նոյեմբերի 24-ին: ՀՀ հատուկ քննչական ծառայությունը նրան 48 ժամ էր տվել՝ վարույթն իրականացնող մարմին ներկայանալու և մեղադրանք առաջադրելու համար: 48 ժամը լրանալուց հետո ՀՔԾ-ն նրա նկատմամբ հայտարարել էր հետախուզում և խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Ըստ թեմայի

«Քննությանը չներկայանալու պատրվակ». ՀՔԾ–ն պատասխանել է Գևորգ Կոստանյանի առաջարկությանը
Հակակոռուպցիոն դատարաններ ստեղծելու առումով պարզապես անիմաստ փողեր են ծախսվում. Կոստանյան
Իշխանությունը քաղաքականացնում է ոստիկանության համակարգը. Կոստանյանը` ՆԳՆ ստեղծելու մասին
թեգերը:
դիմում, Հայաստան, Սահմանադրական դատարան, Գևորգ Կոստանյան

Գլխավոր թեմաներ