19:09 11 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD532.78
  • GBP729.96
  • EUR633.58
  • RUB6.90
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
32 0 0

Ռուբեն Վարդազարյանն իրենց դիրքորոշումն ու մոտեցումներն է ներկայացրել օրենսդրական փաթեթի վերաբերյալ:

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին:  Տեղեկությունը հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից։

«Հանդիպմանն անդրադարձ է եղել Ազգային ժողովի ընդունած և Հանրապետության նախագահի ստորագրմանը ներկայացված՝ ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթին»,–ասված է հաղորդագրության մեջ:

Ռուբեն Վարդազարյանն իրենց դիրքորոշումն ու մոտեցումներն է ներկայացրել օրենսդրական փաթեթի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ կառավարությունն ընդունել էր ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքն ու հարակից օրենքների փաթեթը։ Դրա համաձայն` ստեղծվելու է մինչդատական վարույթների (կալանք, խուզարկություն) նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող մասնագիտացված դատավորների ինստիտուտ, և կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորների մասնագիտացում պետք է կատարվի։

«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և կից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծով նախատեսվում է նաև, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար ԲԴԽ–ին իրավունք կունենան դիմել ֆիզիկական և իրավաբանական անձինք` իրենց մասնակցությամբ կոնկրետ գործերով։

Նախագիծը ներկայացրել են ԱԺ պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանը, Աննա Կարապետյանը, Արթուր Դավթյանը, Վահագն Հովակիմյանը և Սերգեյ Ատոմյանը։

Ըստ թեմայի

Փաշինյանը դժվար թե կրկին կոչ անի արգելափակել դատարանները. ԲԴԽ նախագահ
ԲԴԽ նախագահը` վեթինգի, վնգստացող դատավորների և դրածո լինելու մասին. բացառիկ հարցազրույց
Ռուս մասնագետները ԲԴԽ–ի հայ ներկայացուցիչներին են ներկայացրել իրենց փորձը
թեգերը:
Ռուբեն Վարդազարյան, Հայաստան, Բարձրագույն դատական խորհուրդ (ԲԴԽ), Արմեն Սարգսյան, Սահմանադրական դատարան

Գլխավոր թեմաներ