18:06 13 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD519.43
  • GBP715.00
  • EUR617.91
  • RUB6.73
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
17 0 0

ՀՀ նախագահը պատրաստվում է հանդիպել իրավաբանական հանրույթի այլ ներկայացուցիչների հետ ևս՝ նպատակ ունենալով ևս մեկ անգամ մասնագիտական կարծիքներ լսել:

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի - Sputnik․ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գագիկ Ղազինյանին: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

«Պրոֆեսոր Ղազինյանն իր կարծիքն է ներկայացրել Ազգային ժողովի ընդունած և ՀՀ նախագահի ստորագրմանը ներկայացված՝ ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթի վերաբերյալ՝ ընդգծելով, որ իր մոտեցումները հայտնել է նաև հրապարակային հայտարարությամբ։ Նախագահ Սարգսյանն ասել է, որ տեղյակ է ինչպես Գագիկ Ղազինյանի, այնպես էլ օրենսդրական փաթեթի վերաբերյալ հնչած այլ տեսակետներից», - գրված է հաղորդագրությունում։

Սարգսյանը պատրաստվում է հանդիպել իրավաբանական հանրույթի այլ ներկայացուցիչների հետ ևս՝ նպատակ ունենալով ևս մեկ անգամ և անմիջականորեն մասնագիտական կարծիքներ լսել:

Մարտին խորհրդարանը 81 կողմ, 15 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Դատական օրենսգրքի փոփոխությունները, որոնք ոչ միանշանակ ընդունվեցին իրավաբանների շրջանում։

Հիշեցնենք, որ օրենքի փոփոխմամբ առաջարկվում է այսուհետ հրապարակել միայն դատարանի տեղը, որտեղ պետք է քննվի, օրինակ, կալանքի միջնորդությունը, իսկ դատավորի տվյալները չներկայացնել։ Հունվարի 14-ին կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով վերոհիշյալ նախագծի մասին, ասել էր, թե այս նոր կարգավիճակում հայտնվող դատավորների անաչառությունը և անկաշառությունը որևէ կերպ կասկածի տակ չպետք է դրվեն։

Ըստ թեմայի

ԿԲ նախագահը գնաճի վերաբերյալ տեղեկություններ է ներկայացրել Արմեն Սարգսյանին
Ի՞նչ կլինի, եթե նախագահը չստորագրի Բարձրագույն կրթության մասին օրենքը. իրավագետի տեսակետը
ՀՀ նախագահն ու ԲԴԽ նախագահը քննարկել են սահմանադրական օրենքի փոփոխությունները
թեգերը:
Գագիկ Ղազինյան, Արմեն Սարգսյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ