21:54 11 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD532.78
  • GBP729.96
  • EUR633.58
  • RUB6.90
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
57 0 0

Նախարարները հանդիպման ընթացքում անդրադարձել են զորակոչային խնդիրներին ու վիրավորված զինծառայողների վերականգնողական գործընթացին։

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի - Sputnik․ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

Встреча министров обороны и здравоохранения Вагаршака Арутюняна и Анаит Аветисян (6 апреля 2021). Еревaн
Անահիտ Ավանեսյանն ու Վաղարշակ Հարությունյանը

«Հանդիպման ընթացքում քննարկվել են զորակոչային խնդիրներին, զինծառայողների ընթացիկ բուժսպասարկմանը և վիրավորում ստացած զինծառայողների վերականգնողական գործընթացին վերաբերող մի շարք հարցեր», - գրված է հաղորդագրությունում։

Արցախյան պատերազմի վիրավորների թիվը հասնում է մի քանի հազարի։ Նրանց մի մասը բուժում է ստանում Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում, որը հատուկ մասնագիտացած է հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների վերականգնողական բուժման ուղղությամբ։

Աղջկա հետ առևտուր եմ անում, բոլորը զարմացած նայում են. Արտյոմի կյանքն ամպուտացիայից հետո

Արցախյան 44–օրյա պատերազմի պատճառով ամպուտացվել է 114 անձ: 19-ը զրկվել են վերին, իսկ 95-ը՝ ստորին վերջույթներից։

2021 թվականի սկզբից Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բացվել է նիդեռլանդական արտադրության պրոթեզավորման գերժամանակակից լաբորատորիա, որը համալրված է Ottobock գերմանական ապրանքանիշի ոտքի պրոթեզներով։

Էլի գոհ էի, որ ողջ եմ. Զինվորի տանը 8 տղաներ առաջին անգամ քայլեցին պրոթեզներով

թեգերը:
Անահիտ Ավանեսյան, Վաղարշակ Հարությունյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ