06:43 16 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD521.20
  • GBP718.58
  • EUR624.29
  • RUB6.79
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
85 0 0

Փաշինյանը շնորհավորանքի իր ուղերձում սփոփանքի խոսքեր է հղել գերեվարված մեր հայրենակիցների մայրերին, կանանց, դուստրերին և քույրերին։ Նա նշել է, որ ամեն հնարավորն արել և անում են՝ նրանց հայրենիք վերադարձնելու համար:

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի առթիվ:Տեղեկությունը հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։

«Արդեն երկու տարի անընդմեջ այս տոնը մենք անցկացնում ենք բարդ ժամանակաշրջանում. նախ համավարակը, ապա նաև Արցախի դեմ սանձազերծված պատերազմը բոլորիս պահեցին տագնապի և ցավի մեջ: Այս ծանր ժամանակաշրջանում դուք ձեր ուժով և էներգիայով կարողանում եք գոտեպնդել ձեր ընտանիքներին, մտերիմներին, միմյանց, ինքներդ էլ մնալ ամուր` ձեր ուսերին կրելով ծառացած խնդիրների ու դժվարությունների ծանր բեռը՝ տանը, ռազմի դաշտում, բուժհաստատությունում, ուսումնական հաստատությունում, աշխատանքային և հանրային ցանկացած ոլորտում, որտեղ գործունեություն եք ծավալում։

Խոնարհվում եմ ձեր առաջ՝ այն դաստիարակության և կրթության համար, որ դուք տալիս եք ձեր զավակներին` մեր երկրի արժանի քաղաքացիներին։ Խոնարհումի առանձնակի խոսքեր եմ հղում Արցախյան պատերազմներում նահատակված մեր եղբայրների մայրերին, կանանց, քույրերին ու դուստրերին»,–ասված է վարչապետի ուղերձում։:

Նա նշել է, որ հասկանում է, որ ոչինչ այսօր չի կարող սփոփել հայ կանանց, բայց և վստահ է՝ ուժեղ, ծաղկուն, ինքնավստահ ու զարգացող հայրենիքն է, որ պիտի սպեղանի դառնա նարնց վերքերին:

«Սփոփանքի խոսքեր եմ հղում մեր գերեվարված հայրենակիցների մայրերին, կանանց, դուստրերին և քույրերին. մենք ամեն հնարավորն արել եւ անում ենք՝ մեր եղբայրներին հայրենիք վերադարձնելու համար: Ցավով եմ հիշում, որ մեր գերեվարված հայրենակիցների մեջ դեռևս կին կա, և իմ ցավը թող ուժ ու կորով դառնա նրա ու մեր բոլոր գերեվարված հայրենակիցների համար՝ միասին հաղթահարելու այս փորձությունը»,–ասել է Փաշինյանը:

Նա ընդգծել է, որ համոզված է, որ միասին՝ ուս ուսի տված, կկարողանանք մեր երկիրը ոտքի կանգնեցնել` աշխատելով հանուն զարգացող, շենացող ու առաջ նայող Հայաստանի ու Արցախի։

Ամառը չի եկել, բայց նրանք արդեն լողազգեստով են. աստղային հայուհիների կրքոտ լուսանկարները

Փաշինյանը նաև վստահություն է հայտնել որևէ դժվարություն չի կարող ընկճել հայ կանանց։ Նա նշել է, որ հայրենիքը շեն ու բարեկեցիկ, ազատ ու երջանիկ տեսնելու մեր ոգին երբեք չի հանձնվի:

Ապրիլի 7-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը։ Ապրիլի 7-ին բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագ է մատուցվում, որպես մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր։

թեգերը:
Կին, Հայաստան, շնորհավորանք, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ