06:33 16 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD521.20
  • GBP718.58
  • EUR624.29
  • RUB6.79
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
16310

Ըստ կայքի` ողջ գաղտնիքը Արշակ Կարապետյանի ու Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի մտերիմ ընկերությունն է։

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. «Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ խորհրդականի պաշտոնից ազատված Արշակ Կարապետյանն առաջիկայում նոր պաշտոն կստանա:

Ըստ կայքի` ողջ գաղտնիքը Արշակ Կարապետյանի ու Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի մտերիմ ընկերությունն է։

«Երբ վերջինիս որդու հարսանիքից հետո ազատել էին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից, հենց Արշակ Կարապետյանն էր ակտիվություն ցուցաբերում, որպեսզի նոր պաշտոն ստանա և Դավթյանին նշանակեցին Ռազմարդյունաբերության կոմիտեի ղեկավար: Եվ ահա, մեր տեղեկությունների համաձայն, կրկին պաշտոն ստանալով, Արտակ Դավթյանը որոշել է իր մտերիմ ընկերոջը բերել զինված ուժերի համակարգ եւ ամենայն հավանականությամբ, առաջիկայում Արշակ Կարապետյանը կնշանակվի Արտակ Դավթյանի տեղակալ»,– գրում է լրատվամիջոցը։

Հիշեցնենք` երեկ` ապրիլի 6-ին գեներալ–մայոր Արշակ Կարապետյանն ազատվել է ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնից։
Կարապետյանը ԶՈւ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնից հեռացվել էր 2016 թվականի Ապրիլյան պատերազմից գրեթե անմիջապես հետո։ Այն ժամանակ պաշտոնական բացատրություն չէր տրվել, սակայն հետախուզության վարչությանը մեղադրում էին ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանական հարձակման մասին ԶՈւ–ին ճիշտ ժամանակին չտեղեկացնելու մեջ։

ԳՇ-ում իրավիճակը հանգուցալուծված է, որևէ խնդիր չկա. Արտակ Դավթյան

Կարապետյանը 2018 թվականի փետրվարին նշանակվեց Ռուսաստանում ՀՀ դեսպանատան ռազմական կցորդ, իսկ նույն տարվա դեկտեմբերին` Փաշինյանի խորհրդական։ Մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ նա պաշտոն է ստացել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք տալու համար։

Ըստ թեմայի

Եկեք, վերացրեք, մեկ է՝ չենք կատարելու. Օնիկ Գասպարյանի փաստաբան
Օնիկ Գասպարյանի գործով Նիկոլ Փաշինյանի ներկայացուցչի հերթական միջնորդությունը մերժվել է
ՀՔԾ-ում Օնիկ Գասպարյանի դիմումի հիման վրա նյութեր են նախապատրաստվում
թեգերը:
Արշակ Կարապետյան, Արտակ Դավթյան, Հայաստան, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբ

Գլխավոր թեմաներ