11:18 16 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD521.20
  • GBP718.58
  • EUR624.29
  • RUB6.79
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
92 0 0

Արդարադատության նախարարն ասում է, որ պատրաստ է քաղաքական պատասխանատվություն կրել վեթինգ չիրականացնելու համար, եթե պարզվի, որ ինքն է մեղավոր։

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի - Sputnik. Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հրաժարվեց մեկնաբանել ՀՀ երրորդ նախագահի հանդեպ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։ ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում նախարարն ասաց, որ գործի ամբողջ տեղեկատվությանը չի տիրապետում, ինչի համար էլ չի մեկնաբանի։

Երեկ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը որոշեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դեմ հարուցված քրգործով բոլոր անցնողների նկատմամբ դադարեցնել քրեական հետապնդումը։ Մինչ այդ ՍԴ–ն հայտարարել էր, որ քրեական օրենսգրքի` սահմանադրական կարգը տապալելու վերաբերյալ 300.1 հոդվածը չի համապատասխանում Սահմանադրության որոշ դրույթներին։

Լրագրողները հետաքրքրվեցին, թե իրավական առումով «Մարտի 1»-ի էջը փակվա՞ծ է։

«Մեծ ցավ եմ ապրում տեղի ունեցած պրոցեսների մասով։ Չգիտեմ` «Մարտի 1»-ի գործով նախաքննության փուլում գտնվող դեռ մեկ գործ էլ կա, որը շարունակվում է։ Սակայն այլ մանրամասների համար պետք է դիմել մասնագետներին»,–ասաց Բադասյանը։

Քոչարյանի դեմ հարուցված քրգործին առնչվող մնացած բոլոր հարցերին նախարարը հրաժարվեց պատասխանել` հորդորելով դիմել համապատասխան մարմիններին։ Նրա խոսքով` իրենց քաղաքական նպատակը եղել է թե՛ տեղի ունեցած մարտի 1-ի ցավալի իրադարձությունների բացահայտումը, թե՛ բարեփոխումները դատական համակարգում։

Կրեմլը հաստատում է` Վլադիմիր Պուտինն ու Ռոբերտ Քոչարյանը խոսել են հեռախոսով

«Ընկալում կա, որ այս ոլորտներում մենք դանդաղկոտություն ենք ցուցաբերել, որոշ քայլեր չենք իրականացրել։ Ունենք հաջողություններ, որոնք ինստիտուցիոնալ մակարդակում են և չեն երևում։ Հիմնական քննադատությունն այն է, որ վեթինգ չի կատարվել, ինչի համար ես պատրաստ եմ քաղաքական պատասխանատվություն կրեմ։ Հանրության հետ հարցերում պետք է ազնիվ լինել ու ասել, որ, այո, որոշ հարցերում ունենք ձախողումներ»,–ասաց Բադասյանը։

Նկատառմանը, թե խոսքը նաև «Մարտի 1»-ի գործի՞ն է վերաբերում` նախարարն արձագանքեց` կոնկրետ գործերի մասով կան պատասխանատուներ։

Ըստ թեմայի

«Թուրքը դու ես, արա՛, հե՜յ». իրարանցում «Մարտի 1»-ի գործով նիստի ժամանակ
«Մարտի 1»-ի գործով դատախազը միջնորդում է կասեցնել քրեական գործի վարույթը
«Մարտի 1»-ի գործի «նոր սերիա» են պատրաստում. «Փաստ»
թեգերը:
դատ, Ռոբերտ Քոչարյան, Ռուստամ Բադասյան, «Մարտի 1–ի» գործով դատավարություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ