05:04 21 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD521.89
  • GBP729.86
  • EUR629.29
  • RUB6.85
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
23401

Մանե Գևորգյանն ասել է, թե հարցերի ինչ շրջանակ են քննարկելու ՀՀ վարչապետն ու ՌԴ նախագահը հանդիպման ընթացքում։

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Մոսկվայում է: Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը։

Երկու երկրների ղեկավարները քննարկելու են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում գտնվող ռազմավարական նշանակություն ունեցող հարցեր, մասնավորապես՝ առևտրատնտեսական կապեր, էներգետիկա, անվտանգություն, ռազմավարական ներդրումներ, առողջապահություն»,–գրել է նա:

Վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպման օրակարգը ներառում է նաև հարցեր, որոնք վերաբերում են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում ամրագրված դրույթների կատարմանը, դրանց ընթացքին, հումանիտար բնույթի խնդիրներին։

Ապրիլի 2-ին Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պոսկովը լրագրողներին հայտնել էր, որ ապրիլի 7-ին Հայաստանի վարչապետը կայցելի Մոսկվա, որտեղ երկկողմ ձևաչափով տեղի կունենա նրա և Վլադիմիր Պուտինի հանդիպումը:

Ըստ թեմայի

Փաշինյանն ասել է` ինչ է քննարկելու Պուտինի հետ. մոսկովյան այցից առաջ նա հարցազրույց է տվել
Փաշինյանը կոմպլիմենտ է անում Ռուսաստանին. փորձագետը` ՍՈւ-30-ի նոր խմբաքանակ գնելու մասին
Ուժեղ, ծաղկուն հայրենիքն է, որ պիտի սպեղանի դառնա. Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել
թեգերը:
Հայաստան, Արցախ, Ռուսաստան, Վլադիմիր Պուտին, Մոսկվա, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ