01:13 20 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.21
  • GBP725.66
  • EUR628.69
  • RUB6.87
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
161 0 0

Համեստ Երիցյանին արդեն ազատ են արձակել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ բերման ենթարկվածների մեջ նաև արցախյան պատերազմի մասնակիցների հարազատներ կան։

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի - Sputnik. Կառավարության շենքի մոտ ընթացող բողոքի ակցիայի ժամանակ այսօր ոստիկանության կողմից բերման է ենթարկվել, ապա ազատ արձակվել գեներալ լեյտենանտ, ազգային հերոս Տիրան Խաչատրյանի կինը` Համեստ Երիցյանը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ոստիկանության մեր աղբյուրները։

Համեստ Երիցյանին բերման են ենթարկել ոստիկանության Մաշտոցի բաժին: Ավելի ուշ պարզա դարձավ, որ Մաշտոցի բաժին բերման ենթարկված 5 քաղաքացիներին ազատ են արձակել, նրանց թվում նաև` Համեստ Երիցյանին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ 15 մարդ բերման է ենթարկվել, նրանց մեջ նաև արցախյան պատերազմի զոհերի հարազատներ կան։

Ինչպես արդեն հայտնել էինք, «ՎԵՏՕ» շարժման կին անդամներն ակցիա են իրականացնում կառավարության շենքի մոտ` պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի հրաժարականը։

Կանայք թուրքական ֆես էին վերցրել, որպեսզի այն նվիրեն գործող իշխանությանը։ Նրանք հավկիթներ նետեցին կառավարության շենքի և այն պաշտպանող ոստիկանների ուղղությամբ։

Ոստիկանները սկսեցին բերման ենթարկել շարժման մասնակիցներից որոշներին, և ոստիկանների ու ակցիայի մասնակիցների միջև հրմշտոց տեղի ունեցավ։

թեգերը:
Կին, Տիրան Խաչատրյան, Բողոքի ակցիա

Գլխավոր թեմաներ