08:00 19 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.20
  • GBP719.54
  • EUR625.49
  • RUB6.89
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
94 0 0

Ռուսաստանի հայերի միության նախագահը Արմեն Սարգսյանին է ներկայացրել իրենց կազմակերպության աշխատանքներն ու ծրագրերը։

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Ռուսաստանի հայերի միության նախագահը Սարգսյանին տեղեկացրել է իրենց կազմակերպության կողմից իրականացվող աշխատանքների և ծրագրերի մասին:

Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստան-սփյուռք հարաբերություններին:

Երկուստեք ընդգծվել է սփյուռքի կարևոր դերը երկրի հետագա զարգացման գործում:

Հիշեցնենք` Արա Աբրահամյանն արդեն հայտարարել է, որ մասնակցելու է ամռանը Հայաստանում նախատեսված ԱԺ արտահերթ ընտրություններին։

 

Ըստ թեմայի

Կստորագրի՞, թե՞ ոչ. կրթության ոլորտի ներկայացուցիչները նույն սպասումները չունեն Սարգսյանից
Մայրության և գեղեցկության տոնի առթիվ ՀՀ նախագահը պետական պարգևներ է հանձնել. տեսանյութ
Արմեն Սարգսյանն ընդունել է Գագիկ Ջհանգիրյանին
թեգերը:
Արմեն Սարգսյան, Արա Աբրահամյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ