17:50 20 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.21
  • GBP725.66
  • EUR628.69
  • RUB6.87
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
113 0 0

Lիլի Մինասյանը վստահեցրել է, որ իր ղեկավարած ՊՈԱԿ–ում ֆեյքեր չեն եղել։ Տեղեկություններ կան, որ կազմակերպությունում լուրջ կրճատումներ են լինելու։

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Կառավարության «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիլի Մինասյանն ազատվել է պաշտոնից։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» թերթը` նշելով, որ այդ կազմակերպությունը հայտնի է որպես «Ֆեյքերի ՊՈԱԿ»։

«Նա նշանակվել էր ընդամենը անցյալ տարվա դեկտեմբերին, մինչ այդ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալն էր։ Այդ ժամանակ գրվեց, թե Մինասյանը փորձել է գազային ատրճանակով մուտք գործել ԱԺ տարածք, սակայն անվտանգության աշխատակիցները կանխել են, հետո բացատրել է, թե ցանկացել է ստուգել անվտանգության զգոնությունը»,– գրում է թերթը։

Մինասյանը հաստատել է աշխատանքից ազատվելու լուրը՝ նշելով, որ ապրիլի 6-ին է ազատվել, անձնական պատճառներով։ «Աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյա՞նն է ջանք գործադրել» հարցին ի պատասխան ասել է․ «Չգիտեմ՝ ինձ ինչքանով եք ճանաչում, բայց ոչ մեկ չի կարա ջանք գործադրի, որ ես աշխատանքից դուրս գամ»։

Լրագրողի դիտարկմանը, թե շատ կարճ է տևել «ֆեյքերի ՊՈԱԿ»-ում նրա պաշտոնավարումը, Մինասյանը հայտարարել է, թե այնտեղ ֆեյքեր չեն եղել։

«Ի դեպ, մեր տեղեկությամբ, հնարավոր է` Մինասյանի փոխարեն նշանակվի «ֆեյքային» դաշտում հայտնի Տարոն Չախոյանը, որը վերջերս նշանակվել էր կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ»,- գրում է թերթը:

Նշենք, որ ըստ տեղեկությունների` Լիլի Մինասյանը մինչ պաշտոնից ազատվելը չի հանդիպել ամբողջ կոլեկտիվի հետ։ Երկու օր առաջ նա հավաքել է աշխատակիցներին միայն նրա համար, որ տեղեկացնի պաշտոնից հեռանալու մասին։ Տեղեկություններ կան նաև, որ ՊՈԱԿ-ում սպասվում են կրճատումներ, մոտ 150 աշխատակիցներից կեսին են պահելու։

Mediaport Telegram–ալիքն ավելի վաղ գրել էր, որ Մինասյանն աշխատանքից ազատվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով. նա պարբերաբար զանգել է ՊՈԱԿ ու ֆեյքային հարձակումներ է հրահանգել իր անձնական թշնամիների դեմ: Ըստ ալիքի` Մինասյանը մի քանի անգամ մերժել է՝ պատճառաբանելով, որ իրենց ռեսուրսն անգամ Փաշինյանին ուղղված քննադատությանը պատասխանելուն չի բավարարում և լրացուցիչ աշխատանք չեն կարող անել, ինչից հետո Թորոսյանը հասել է վերջինիս պաշտոնանկությանը:

Ըստ թեմայի

Արսեն Թորոսյանի տեղակալը Կիևը «շփոթել» է Երևանի հետ և սխալ նկար տարածել
Փաշինյանի ճանապարհային քարտեզի իրագործման առումով կա զգալի առաջընթաց. Արսեն Թորոսյան
«Լոկդաունի կարիք չկա». Արսեն Թորոսյանը վստահում է «Սպուտնիկ V»–ին
թեգերը:
Լիլի Մինասյան, Արսեն Թորոսյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ