20:31 11 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD532.78
  • GBP729.96
  • EUR633.58
  • RUB6.90
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
57 0 0

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու Կարեն Գիլոյանը 4 օր կանցկացնեն Մոսկվայում։ Նրանք հանդիպումներ են ունենալու ռուս գործընկերների հետ և հետևելու են հայ ծանրամարտիկների ելույթներին։

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի - Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն աշխատանքային քննարկում կունենա ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովի հետ։ Տեղեկությունը հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը` հավելելով, որ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ապրիլի 8-12-ն աշխատանքային այցով կլինեն Ռուսաստանում:

«Մոսկվա կատարած այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՌԴ ոլորտային գերատեսչությունների ներկայացուցիչների հետ։ Հայաստանի և Ռուսաստանի նախարարները կհանդիպեն իրար հետ, իսկ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը` ՌԴ սպորտի նախարարի տեղակալ Մարինա Տոմիլովայի հետ»,–նշված է հաղորդագրության մեջ։

ՀՀ ԿԳՄՍ ներկայացուցիչները նաև ներկա կլինեն այդ օրերին Ռուսաստանի մայրաքաղաքում ընթացող Եվրոպայի ծանրամարտի առաջնությանը, որին Հայաստանը ներկայացված է 14 մարզիկով: Վահրամ Դումանյանը և Կարեն Գիլոյանը մրցավայրից կհետևեն մեր մարզիկների ելույթներին:

Հիշեցնենք` երեկ աշխատանքային այցով Ռուսաստան էր մեկնել վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Ըստ թեմայի

Կառավարությունն այս տարի 2 միլիարդ դրամով ավելացրել է Գիտության կոմիտեի բյուջեն. նախարար
Ընդունելության քննություններից հետո անարդար պատկեր կլինի. ըստ փորձագետի` հետ ենք գնում
Կստորագրի՞, թե՞ ոչ. կրթության ոլորտի ներկայացուցիչները նույն սպասումները չունեն Սարգսյանից
թեգերը:
ծանրամարտ, Ռուսաստան, Վահրամ Դումանյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ