04:07 04 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD490.93
  • GBP683.08
  • EUR583.32
  • RUB6.74
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
89211

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ հայցը վերաբերում է Փաշինյանի` 2021 թվականի մարտի 1-ի հանրահավաքում արած արտահայտություններին։

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Քաղաքացիական դատարան հայց է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ։ Հայցը ներկայացվել է ապրիլի 7-ին և մակագրվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանին:

Դատական նիստի օրն առայժմ նշանակված չէ։

Դատական տեղեկատվական համակարգում հրապարակված հայցից պարզ է դառնում, որ Քոչարյանը դատարանից պահանջում է պարտավորեցնել Փաշինյանին հրապարակայնորեն հերքել հայցվորի վերաբերյալ հնչեցված արտահայտությունները և փոխհատուցել իր արդար դատաքննության իրավունքը խախտելու արդյունքում պատճառված ոչ նյութական վնասը։

Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ հայցով երկրորդ նախագահը գործող վարչապետից 4 մլն դրամ փոխհատուցում է պահանջել։

Իսկ հայցում հիշատակված հանգամանքները վերաբերում են 2021 թվականի մարտի 1-ի հանրահավաքում վարչապետի թույլ տված արտահայտություններին։

«Մարտի 1-ին պարոն Փաշինյանը ելույթ ունեցավ Հանրապետության hրապարակում, իրեն թույլ տվեց արտահայտություններ, որոնք մենք դիտում ենք.

1. որպես զրպարտություն,

2. որպես անմեղության կանխավարկածի խախտում։

Դրանք ներկայացվում էին ոչ թե որպես իր կողմից որոշակի գնահատողական դատողություններ, այլ որպես հաստատված փաստեր»,– ասաց Ալումյանը։

2021թ–ի մարտի 1-ի հանրահավաքում վարչապետ Փաշինյանը, խոսելով մարտի 1-ի իրադարձությունների մասին, ասել էր, որ այն ժողովրդի իշխանության համար մղվող պայքարի հետևանք էր, և ՀՀ այն ժամանակվա իշխանությունը բանակը հանեց սեփական ժողովրդի դեմ։
Փաշինյանը նշել էր, որ «Մարտի 1»-ի գործով կան դատարանի առաջ կանգնած մեղադրյալներ։

«Ու պիտի արձանագրեմ, որ «Մարտի 1»-ի գործն, ըստ էության, իմ գնահատմամբ, բացահայտված է։ Շատերը հարց են տալիս, թե ինչպես կարելի է բացահայտված համարել «Մարտի 1»-ը, երբ սպանությունները բացահայտված չեն։ Իմ կարծիքն ու անձնական գնահատականն այն է, որ, ճիշտ է, կրակողները բացահայտված չեն, բայց սպանությունները, այն ֆոնը, որում դա տեղի է ունեցել, բացահայտված են»,– ասել էր Փաշինյանը։

Փաշինյանը նաև հայտարարել էր, որ այսօր էլ այդ նույն մարդիկ փորձում են բանակը հանել ՀՀ ժողովրդի ու այդ ժողովրդի կողմից ընտրված օրինական իշխանության ու կառավարության դեմ։

«Որոշ հարցերում ունենք ձախողումներ». Բադասյանը խուսափեց «Մարտի 1»-ի գործի ելքի մասին խոսել

Ըստ թեմայի

«Որոշ հարցերում ունենք ձախողումներ». Բադասյանը խուսափեց «Մարտի 1»-ի գործի ելքի մասին խոսել
«Մարտի 1»-ի գործով դատախազը միջնորդում է կասեցնել քրեական գործի վարույթը
«Մարտի 1»-ի գործի «նոր սերիա» են պատրաստում. «Փաստ»
«Թուրքը դու ես, արա՛, հե՜յ». իրարանցում «Մարտի 1»-ի գործով նիստի ժամանակ
թեգերը:
Մարտի 1, Նիկոլ Փաշինյան, Ռոբերտ Քոչարյան, Դատարան

Գլխավոր թեմաներ