18:40 20 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD521.89
  • GBP729.86
  • EUR629.29
  • RUB6.85
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
68 0 0

Կառավարությունն անցած ամիս որոշում էր ընդունել, որով առաջարկվում էր ուժը կորցրած ճանաչել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին»` 2016 թվականին ընդունված սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը։

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Մարդու իրավունքների պաշտպանի անկախության սահմանադրաիրավական երաշխիքները վերացնող օրենքի նախագիծը կառավարությունը հետ է կանչել ԱԺ-ից։  Տեղեկությունը հայտնում է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր
Անի Սամսոնյանը։

«Անպայման պետք է դրսից էլ ճնշում լիներ, որ հասկանային՝ չի կարելի քանդել պետության միակ կայացած ինստիտուտը»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Հիշեցնենք` կառավարությունը որոշում էր ընդունել, որով առաջարկվում էր ուժը կորցրած ճանաչել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին»` 2016 թվականին ընդունված սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը, որով ամրագրված է, որ ՄԻՊ գրասենյակի ֆինանսավորումը չի կարող ցածր լինել նախորդ տարվա բյուջեով հատկացված չափից։

Արման Թաթոյանը մարտի 13-ին ասուլիս էր հրավիրել և հայտարարել, որ ՀՀ կառավարությունը փորձում է վերացնել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի անկախությունը կառավարությունից և ԱԺ–ում կառավարող խմբակցությունից։ Նման որոշումը Թաթոյանը վերագրել էր իր ղեկավարած կառույցի ակտիվ գործունեությանն ու բարձրացրած խնդիրներին։

Մարտի 23-ին Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI) նախագահ Քերոլայն Ֆենելին բաց նամակ էր հղել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին՝ նշելով, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի ֆինանսավորման երաշխիքը Եվրոպայում լավագույն փորձ է և պետք է պահպանվի։ 

Մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Վենետիկի հանձնաժողովն ուսումնասիրության է վերցրել պաշտպանի գործունեության ֆինանսավորման երաշխիքը վերացնող օրինագիծը։

թեգերը:
Անի Սամսոնյան, ՀՀ ՄԻՊ, Հայաստան

Գլխավոր թեմաներ