15:48 22 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.23
  • GBP727.62
  • EUR626.94
  • RUB6.79
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
66 0 0

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հորդորում է զերծ մնալ չճշտված տեղեկություններ հրապարակելուց։

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Մամուլում հրապարակված տեղեկատվությունը, թե ապրիլի 8-ին Երևան է ժամանել ադրբեջանաթուրքական պատվիրակություն, իրականությանը չի համապատասխանում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

«ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ևս մեկ անգած հորդորում ենք զերծ մնալ չճշտված տեղեկություններ հրապարակելուց, առավել ևս` հանրության համար զգայուն խնդիրների վերաբերյալ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` երեկ` ապրիլի 8–ին, պաշտոնական լուրեր տարածվեցին, որ գերիների նոր խումբ է վերադառնում Հայաստան։ Ադրբեջանում պահվող անձանց ծնողներն ու հարազատները հավաքվեցին «Էրեբունի» օդանավակայանում։

Ինքնաթիռը եկավ, սակայն առանց գերիների։ Կառավարությունում եղած մեր աղբյուրի տվյալներով` ինքնաթիռով Երևան էր եկել Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։

«Էրեբունի» օդանավակայանում հավաքված գերիների ծնողների մոտ խուճապ սկսվեց։ Նրանց մի մասը հայտարարեց, որ գնում են ՊՆ շենքի մոտ, մյուս կեսը պահանջեց գնալ դեպի կառավարության շենք` բողոքի ակցիաներ իրականացնելու։ Դրանից հետո համացանցում սկսեցին քննարկել, թե գերիների փոխարեն Երևան է ժամանել ադրբեջանաթուրքական պատվիրակություն։

Ինքնաթիռը եկավ առանց գերիների. Ադրբեջանից հայ ռազմագերիներ չեն վերադարձել

Ըստ թեմայի

ՊՆ-ի մուտքերն ու ելքերը շարունակում են փակ մնալ. լուսանկարներ
ՊՆ-ի աշխատակիցներն արդեն 11 ժամ է չեն կարողանում շենքից դուրս գալ
Բանակցում են հարազատների հետ․ ՊՆ շենքը շարունակվում է շրջափակած մնալ․ լուսանկարներ
թեգերը:
գերի, պատվիրակություն, Թուրքիա, Ադրբեջան, ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ)

Գլխավոր թեմաներ