19:53 19 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.73
  • GBP713.98
  • EUR612.16
  • RUB7.12
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Հայ գերիներ, անհետ կորածներ (338)
58 0 0

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին ուղղված դիմումում կոնկրետ օրինակներով ցույց են տրված մարդու իրավունքների խախտումները։

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի - Sputnik. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայկական կողմի բոլոր գերիների անհապաղ վերադարձի հարցով այսօր դիմել է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե: Տեղեկությունը հայտնում է Թաթոյանը` ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարելով։

«Ներկայացված հատուկ հաղորդումը կապված է այն փաստի հետ, որ 2021թ. մարտի 9-ին ՄԻԵԴ-ը հրապարակային ծանուցում է ուղարկել Նախարարների կոմիտե՝ նշելով, որ Ադրբեջանի կառավարությունը չի պահպանում գերիների հարցով դատարանի սահմանած ժամկետները, տրամադրում է սահմանափակ տեղեկություններ: Թաթոյանի հաղորդման մեջ ցույց է տրված, որ ադրբեջանական իշխանությունների պահվածքը կոպտորեն խախտում է միջազգային պահանջները՝ գերիներին ներկայացնելով «ահաբեկիչներ» կամ «դիվերսանտներ» »,–նշված է հաղորդագրության մեջ։

Թաթոյանը հիշեցնում է, որ հայկական կողմի բոլոր զինծառայողները և քաղաքացիական անձինք ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարվել են ընթացիկ, շարունակվող զինված հակամարտության պայմաններում, հետևաբար՝ նրանք բոլորն էլ կարգավիճակով գերիներ են։ Նրանք պետք է անհապաղ ազատ արձակվեն և վերադարձվեն հայրենիք՝ առանց որևէ քաղաքական կամ այլ նախապայմանի: Նշվում է նաև, որ դատապարտելի է, որ ադրբեջանական իշխանությունները չեն հրապարակում իրենց երկրում ապօրինի պահվող հայկական կողմի գերիների իրական թիվը:

«Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին ուղղված դիմումում ներկայացված է մարդու իրավունքների պաշտպանության միջազգային պահանջների հանգամանալից վերլուծություն, կոնկրետ օրինակներով ցույց են տրված մարդու իրավունքների խախտումները և բարձրացված է գերիների անհապաղ վերադարձին աջակցելու հարց»,–հայտնել է Թաթոյանը։

Այս ամենի հետ միասին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ ՀՀ պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են գերիների և անհայտ կորածների ընտանիքների հետ ապահովել պատշաճ հաղորդակցություն, նրանց տրամադրել սպառիչ տեղեկություններ, գործել համակարգված։ ՄԻՊ–ը շեշտում է` պետք է ուշադիր լինել սեփական յուրաքանչյուր խոսքի նկատմամբ՝ բացառելու համար որևէ լարվածություն:

Կեղծիք էր ու սադրանք. Մուրադովը՝ հայ գերիների վերադարձի լուրերի մասին

Հիշեցնենք, որ երեկ պաշտոնական լուրեր տարածվեցին, որ գերիների նոր խումբ է վերադառնում Հայաստան։ Ադրբեջանում պահվող անձանց ծնողներն ու հարազատները հավաքվեցին «Էրեբունի» օդանավակայանում, սակայն ավելի ուշ փոխվարչապետ Ավինյանի գրասենյակը հայտարարեց, որ գերիների վերադարձ չի հաջողվել կազմակերպել։

Դրանից հետո ռազմագերիների հարազատները միացան ՊՆ–ի մոտ հավաքված անհետ կորածների հարազատներին։ Նրանք մինչև հիմա փակ են պահում ՊՆ–ի բոլոր մուտքերը և թույլ չեն տալիս, որ ներսում գտնվող աշխատակիցները դուրս գան։ Քիչ առաջ, սակայն, Sputnik Արմենիայի տեսախցիկը ֆիքսել է, որ ուղղաթիռով ՊՆ տարածքը լքում են առաջին հերթին հղիները, առողջական խնդիրներ ունեցող կանայք։

թեմա:
Հայ գերիներ, անհետ կորածներ (338)

Ըստ թեմայի

Ռուսաստանը կողմ է գերիների վերադարձի` «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքին. Կոպիրկին
Գերիների հարազատները Շիրակի մարզում ճանապարհներ են փակել
Իհարկե չգիտեինք, որ այդպես է լինելու․ Անդրանիկ Քոչարյանը՝ առանց գերիների ինքնաթիռի մասին
թեգերը:
Հայաստան, Ադրբեջան, ռազմագերի, գերի, Եվրախորհուրդ, ՀՀ ՄԻՊ, Արման Թաթոյան

Գլխավոր թեմաներ