02:18 06 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD521.04
  • GBP723.93
  • EUR625.46
  • RUB6.97
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
64 0 0

Արա Աբրահամյանը Արման Թաթոյանի հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է Ռուսաստանի հայերի միության այն ծրագրերը, որոնք ուղղված են ՌԴ-ում հայերի իրավունքների պաշտպանությանը։

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ապրիլի 10-ին ընդունել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին: Տեղեկությունը հայտնում է ՄԻՊ մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության` հանդիպման ընթացքում քննարկվել են Ռուսաստանում մշտապես կամ ժամանակավորապես բնակվող կամ աշխատող մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության հարցերն ու նրանց հուզող խնդիրները:

«Դրանց թվում են եղել նաև այն հարցրերը, որոնց ՀՀ քաղաքացիները բախվում են ՌԴ-ում արտագնա աշխատանքի ընթացքում:
Հանդիպման ժամանակ ամփոփվել են այն հարցերը, որոնք Մարդու իրավունքների պաշտպանի և Ռուսաստանի հայերի միության համագործակցությամբ լուծվել են, այդ թվում՝ կապված նոր կորոնավիրուսային (COVID-19) համավարակի պայմաններում ընտանիքների միավորման, երեխաների մանկապարտեզ կամ դպրոց հաճախելու, բժշկական օգնության հետ և այլն: Համատեղ աշխատանքի այս կարևոր փորձը դարձել է արդյունավետ և գործում է արդեն տևական ժամանակ»,– հայտնում է պաշտպանի գրասենյակը:

Թաթոյանն ընդգծել է տարբեր ձևաչափերով երկու կառույցների համատեղ աշխատանքի փորձը: Մասնավորապես միջազգային լավագույն պրակտիկայի օրինակ է ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից ՌԴ-ում բնակվող կամ աշխատող մեր հայրենակիցների համատեղ ընդունելությանը Մոսկվա քաղաքում, որին ակտիվ մասնակցություն են ունեցել ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը, ինչպես նաև Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:

Արա Աբրահամյանը նաև ներկայացրել է Ռուսաստանի հայերի միության այն ծրագրերը, որոնք ուղղված են ՌԴ-ում հայերի իրավունքների պաշտպանությանը, որոնց իրականացմանը Պաշտպանը հայտնել է աջակցության պատրաստակամություն:
Կողմերը հանդիպման ավարտին պայմանավորվել են հետագայում ևս նույն սկզբունքով առաջնային ուշադրության ներքո պահել մեր հայրենակիցների բարձրացրած կամ նրանց հուզող խնդիրները, քննարկել են նաև համագործակցության զարգացմանն ուղղված հարցեր։

Հիշեցնենք` Արա Աբրահամյանը հայտարարել է, որ մասնակցելու է ամռանը Հայաստանում նախատեսված ԱԺ արտահերթ ընտրություններին։ Մարտի 7-ին նրան ընդունել էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Ըստ թեմայի

«Անգրագետ և չափից դուրս լկտի». ադրբեջանցի գործիչները ատում են Արման Թաթոյանին
Պետք է անվտանգության գոտի լինի. Թաթոյանը՝ Սյունիքում տեղի ունեցած միջադեպի մասին
Անընդունելի է պետտուրքն այդքան բարձրացնել. Թաթոյանն առաջարկում է վերանայել նախագիծը
ՀՀ կառավարությունը հետ է կանչել ՄԻՊ–ի վերաբերյալ աղմկահարույց օրինագիծը. Անի Սամսոնյան
թեգերը:
Արման Թաթոյան, Արա Աբրահամյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ