21:57 23 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD483.42
  • GBP664.12
  • EUR568.89
  • RUB6.57
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Հայ գերիներ, անհետ կորածներ (361)
201 0 0

Քննարկման ժամանակ զեկույցով հանդես կգա նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Ապրիլի 12-ին Եվրոպական խորհրդարանում հատուկ քննարկում կկազմակերպվի Ադրբեջանից հայ գերիների անհապաղ ազատ արձակման և վերադարձի հարցերով: Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Քննարկման ժամանակ զեկույցով հանդես կգան Եվրախորհրդարանում ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Լուկաս Ֆուրլասը, Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, Հայ դատի Եվրոպայի գրասենյակի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանը և Արման Թաթոյանը։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը Ֆուրլասին շնորհակալություն է հայտնել քննարկումը նախաձեռնելու, իսկ Էվինյանին` կազմակերպման հարցում ներդրած ջանքերի համար։

Նշենք, որ ոչ պաշտոնական տվյալներով` մոտ 200 ռազմագերի կա Ադրբեջանում, բայց Ադրբեջանը խոսում է միայն 72–ի մասին։

Ապրիլի 8–ին լուրեր տարածվեցին, որ գերիների նոր խումբ է վերադառնում Հայաստան։ Տեղեկությունը հաստատեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Նժդեհ Հովսեփյանը։ Ադրբեջանում պահվող անձանց ծնողներն ու հարազատները հավաքվեցին «Էրեբունի» օդանավակայանում, սակայն ավելի ուշ Ավինյանի գրասենյակը հայտարարեց, որ գերիների վերադարձը կրկին հետաձգվում է։

թեմա:
Հայ գերիներ, անհետ կորածներ (361)

Ըստ թեմայի

Գերիների հարազատները բացեցին Գյումրի-Երևան և Գյումրի-Վանաձոր մայրուղիները
Գերիների անհապաղ վերադարձի հարցով Արման Թաթոյանը դիմել է ԵԽ–ի Նախարարների կոմիտե
ՌԴ–ի համար գերիների խնդիրը վերջնականապես լուծված չէ, դա կարևոր արձանագրում է. Մինասյան
թեգերը:
Արման Թաթոյան, գերի, Ադրբեջան, Հայաստան

Գլխավոր թեմաներ