00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Սերգեյ Լավրով
Ռուսաստանն ու Հայաստանը հետ դեռ դաշնակիցներ են․Լավրով
17:09
10 ր
Վահան Հովհաննիսյան
Քրեականի պետը ոտքը դրեց գլխին, ձեռքերը ոլորեց, որպեսզի հագուստը վրայից հանեն․Հովհաննիսյան
17:35
2 ր
Ժաննա Վարդանյան
Երկու կողմերն են հակված են լարվածության թուլացման․Վարդանյան
17:40
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հատուկ հայտարարություն կլինի. Թաթոյանը` Ադրբեջանում բացված «պուրակի» մասին

© Sputnik / Asatur YesayantsОмбудсмен Арман Татоян в гостях у радио Sputnik
Омбудсмен Арман Татоян в гостях у радио Sputnik  - Sputnik Արմենիա, 1920, 12.04.2021
Բաժանորդագրվել
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Բաքվում որպես ավար վերցված հայկական զինտեխնիկայի պուրակի բացմանն ու Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող հայատյաց քաղաքականությանը։ 
Թաթոյան. «Ադրբեջանի գործելակերպը վկայում է էթնիկ զտումների և ցեղասպան քաղաքականության մասին»

Արման Թաթոյանի դիտարկմամբ` իրենք անմիջապես նկատել են լուսանկարները և այժմ պատրաստում են պաշտոնական հայտարարություն այդ առթիվ։ Այն մի քանի լեզուներով կուղարկվի միջազգային կազմակերպություններին։ Ըստ նրա` սա ակնհայտորեն էթնիկ զտումների ու ցեղասպան քաղաքականության ակնհայտ վկայությունն է։ 

«Այն ձևով, ինչպես պատկերված են այդ մանեկենները, Հայաստանի և Արցախի զինվորներ, որոնք նվաստացած վիճակում են, ստորացված, արժանապատվությունը ոտնահարված, ակնհայտ իրավունքների ոտնահարումների մասին է վկայում։ Սա նաև ոչ միայն առհասարակ հայ ժողովրդի, Հայաստանի քաղաքացու իրավունքների կոպիտ խախտումների մասին է փաստում, այլև ոտնձգություն է մեր կողքին ապրող ազգային փոքրամասնությունների, մեր եղբայրների նկատմամբ, քանի որ նրանք նույնպես ծառայում են մեր բանակում։ Սա նաև անարգանք է, և կրկնակի հոգեկան տառապանք է պատճառում մեր այն հայրենակիցներին, ում զավակներն անհայտ կորած են կամ գտնվում են գերության մեջ Ադրբեջանում»,– նշեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը։

Ադրբեջանցիները կրակել են Սարուշեն գյուղի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի վրա - Sputnik Արմենիա, 1920, 12.04.2021
Ադրբեջանական կողմը գնդացիր է կիրառել. մանրամասներ և լուսանկարներ Սարուշենի դեպքից

Թաթոյանի կարծիքով` դա խորքային առումով ցույց է տալիս Ադրբեջանի իշխանությունների վերաբերմունքն էթնիկ պատկանելության, նաև կրոնական հատկանիշով հայ ժողովրդի, Հայաստանի քաղաքացիների նկատմամբ։ Ըստ նրա` թշնամանքի քարոզն ու քաղաքականությունն Ադրբեջանում ոչ միայն չի դադարել, այլև անընդհատ խրախուսվում է` ստանալով նորանոր դրսևորումներ, և Ալիևն ինքն է հայտարարել, որ Ադրբեջանում մեծացել է թշնամու նկատմամբ ատելությամբ լցված սերունդ։   

«Մենք երբեք չպետք է թույլ տանք, որ մեզ թմրեցնեն ադրբեջանական կեղծ խաղաղասիրությամբ, և այս քայլը հենց դրա մասին է վկայում։ Այսպես կոչված խաղաղասիրական ծրագրերն արտերկրի համար օգտագործվում են որպես շղարշ, բայց իրականում ադրբեջանցիներն ատելություն են քարոզում` գեներացնելով նոր թշնամանք։ Մենք պետք է միջազգային հանրությանը ցույց տանք իրականությունը, որպեսզի որևէ մեկը չփորձի պատասխանատվությունը դնել մեզ վրա, որովհետև մեր հաշվին միակողմանի խաղաղություն չի կարող լինել»,– նշեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը։

Ինքնաթիռը եկավ առանց գերիների. Ադրբեջանից հայ ռազմագերիներ չեն վերադարձել

Թաթոյանի համոզմամբ`մենք պետք է դիրքավորվենք այն ընկալմամբ, որ մեր հարևանությամբ ունենք մի երկիր, որի իշխանությունները հայ ժողովրդին, Հայաստանի բնակիչներին համարում են ոխերիմ թշնամի և այդ զգացումով դաստիարակում են սերունդներ։

Տեղեկացնենք, որ Բաքվում հայտնվել է որպես ավար վերցված հայկական զրահատեխնիկայի պուրակ։ Այն տեղեկայվել է հինգ հեկտար տարածքում։ 

Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկատվության համաձայն` այգու մուտքի մոտ կարելի է տեսնել ադրբեջանական բանակի կողմից վերցված ավելի քան երկու հազար ավտոմեքենաների համարանիշներ, ինչպես նաև բազմաթիվ սաղավարտներ։ Տարածքում կան նաև հայ զինվորների լուսանկարներով արյունոտ մանեկեններ։ 

Լրահոս
0