01:34 06 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD521.04
  • GBP723.93
  • EUR625.46
  • RUB6.97
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
69 0 0

Նաիրա Զոհրաբյանը հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկվել էր ֆեյսբուքյան գրառումների համար։

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Սահմանադրական դատարանը որոշել է, որ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին ԱԺ որոշումը համապատասխանում է Սահմանադրությանը։ Տեղեկությունը հայտնում է ՍԴ խոսնակ Եվա Թովմասյանը:

Հիշեցնենք՝ նախորդ տարվա դեկտեմբերին «Իմ քայլը» խմբակցությունը Զոհրաբյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծ էր շրջանառության մեջ դրել:

Հիմնավորման առաջին կետում նշվել էր, որ դեկտեմբերի 17-ին Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում կատարել է գրառում, որի մեջ եղել է նաև այսպիսի հատված. «Ես ատում եմ քեզ ժեխ, որ իշխանության բերեցիր քո նմանին, ով դանդաղ փակում է մեր պետականության էջը»։

Դեկտեմբերի 29-ին ԱԺ–ում անցկացված քվեարկության արդյունքում Զոհրաբյանի պարտականությունները դադարեցվեցին։

ԲՀԿ–ն հայտնել էր, որ պատրաստվում է դիմել ՀՀ Սահմանադրական դատարան՝ Նաիրա Զոհրաբյանին պաշտոնից հանելու նախաձեռնության սահմանադրականությունը վիճարկելու նպատակով:

թեգերը:
Սահմանադրական դատարան, ԱԺ, Նաիրա Զոհրաբյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ