11:37 09 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.09
  • GBP726.75
  • EUR630.68
  • RUB7.05
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
112 0 0

Ծնողները հայտարարեցին՝ ոչ միայն մարզպետարանը փակ կմնա, այլ նաև նախընտրական քարոզարշավ չի կայանա, քանի դեռ իրենց որդիների հարցը լուծված չէ:

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի - Sputnik․ Շիրակի մարզից գերեվարվածների ծնողները և հարազատները փակել են Շիրակի մարզպետարանի մուտքերն ու ելքերը: Տեղեկությունը հայտնում է Sputnik Արմենիայի՝ տեղում աշխատող թղթակիցը։

Հարազատները պահանջում են հանդիպում երկրի վարչապետի և Շիրակի մարզպետի հետ։

Գերեվարված տղաների ծնողները վստահեցնում են Շիրակի մարզպետարանի դուռը փակ կմնա այնքան ժամանակ , քանի դեռ իրենց պահանջը կատարված չէ:

Ծնողները կրկին Գյումրի են հրավիրում ՀՀ վարչապետին: «Մարզպետարանի դռներ փակ կմնան, քանի դեռ վարչապետը  Ավինյանի և ՀՀ ՊՆ-ի  հետ չեն եկել ու մեզ պատասխան չեն տվել: Մենք շատ խիստ իշխանություններից  պահանջում ենք մեր երեխաների վերադարձը: Եվ թող իշխանություններն իմանան` իրենք ենք գալու Գյումրի, մենք չենք գնալու»:

Ծնողները հայտարարեցին՝ ոչ միայն մարզպետարանը փակ կմնա, այլ նաև ոչ մի քարոզարշավ չի կայանա, քանի դեռ իրենց որդիների հարցը լուծված չէ:

«Լրանում է 7-րդ ամիսը, ինչ մեր տղաները մեկնել են հայրենիքը պաշտպանելու, սակայն զինվորականների անփույթ ու անգրագետ վերաբերմունքի արդյունքում, Խծաբերդի տարածքում նրանք գերեվարվել են ադրբեջանցիների կողմից»,–ասում են նրանք:

Նշենք, որ ապրիլի 8-ին հայտարարված, սակայն չհաստատված գերիների վերադարձից հետո հարազատներն ավելի ակտիվ են սկսել բողոքի ակցիաները։ Շիրակի մարզում մի քանի անգամ ճանապարհներ են փակվել։

Ոչ պաշտոնական տվյալներով` մոտ 200 ռազմագերի կա Ադրբեջանում, բայց Ադրբեջանը խոսում է միայն 72–ի մասին։ Խծաբերդից գերեվարվել է մոտ 62 զինծառայողն՝ բոլորը ծնունդով Շիրակի մարզից են։

Շիրակցի զինծառայողները գերեվարվել են նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության ընդունումից հետո` դեկտեմբերի 16-ին, Խծաբերդում։

Հիշեցնենք, որ ապրիլի 8–ին լուրեր տարածվեցին, որ գերիների նոր խումբ է վերադառնում Հայաստան։ Տեղեկությունը հաստատեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Նժդեհ Հովսեփյանը։ Ադրբեջանում պահվող անձանց ծնողներն ու հարազատները հավաքվեցին «Էրեբունի» օդանավակայանում, սակայն ավելի ուշ Ավինյանի գրասենյակը հայտարարեց, որ գերիների վերադարձը կրկին հետաձգվում է։

ՌԴ–ի համար գերիների խնդիրը վերջնականապես լուծված չէ, դա կարևոր արձանագրում է. Մինասյան

Նույն օրը Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց, թե գերիների հարցը լուծված է, Բաքվում այլևս չկան ռազմագերիներ, այնտեղ պահվում են մարդիկ, որոնք իբր անցել են սահմանը պատերազմի ավարտից հետո։

Ըստ թեմայի

ՌԴ–ի համար գերիների խնդիրը վերջնականապես լուծված չէ, դա կարևոր արձանագրում է. Մինասյան
Եվրոպական խորհրդարանում հատուկ քննարկում կկազմակերպվի հայ գերիների վերադարձի հարցով
Գերիների վերադարձի ուղղությամբ զբաղվելու է անձամբ Ռուստամ Մուրադովը. Կոպիրկին
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Մարզպետ, Շիրակի մարզ, Հայաստան, Ադրբեջան, ռազմագերի, գերի

Գլխավոր թեմաներ