11:54 09 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.09
  • GBP726.75
  • EUR630.68
  • RUB7.05
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
25111

Շիրակի մարզպետարանի շենքում տղամարդիկ են մնացել. կանանց ու աղջիկներին թույլ էին տվել, որ դուրս գան շենքից։ մուտքի մոտ ոստիկաններ են հավաքված։

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Շիրակի մարզպետարանը շարունակում է փակ մնալ, գերիների հարազատներն ամբողջ գիշեր մնացել են մարզպետարանի շենքի մոտ։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը Գյումրիից։

Նրանք չեն պատրաստվում հանձնվել և շեշտում են` իրենց պահանջը նույնն է` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում և իրենց զինվորների հարցի լուծում։

«Մենք ուրիշ պահանջ ու ասելիք չունենք, մեր միակ պահանջը մեր երեխեքն են, ու թող մեր գլխավոր հրամանատարը գա ու մեզ պատասխան տա: Այնքան չենք ելնի մարզպետարանից, մինչև գա»,-նշեցին ծնողները։ 

Երեկ երեկոյան թույլ են տվել, որ կանայք ու աղջիկները դուրս գան շենքից, բայց տղամարդիկ մնացել են։ Ներսում է նաև մարզպետ Հովհաննես Հարությունյանը։

«Էնպես չի, որ մենք բռնի ուժով ասել ենք` մի գնացեք, տղամարդիկ հոժարակամ մնացել են»,– ասացին գերիների հարազատները։

Գիշերը բավականին շատ ոստիկաններ են եղել մարզպետարանի մուտքի մոտ, բայց հիմա նրանց թիվը զգալիորեն նվազել է։ Գերիների հարազատները նախապես հայտարարել են, որ որևէ մեկին ներս չեն թողնելու։

Նշենք, որ ապրիլի 8-ին հայտարարված, սակայն չհաստատված գերիների վերադարձից հետո հարազատներն ավելի ակտիվ են սկսել բողոքի ակցիաները։ Շիրակի մարզում մի քանի անգամ ճանապարհներ են փակվել։

Ոչ պաշտոնական տվյալներով` մոտ 200 ռազմագերի կա Ադրբեջանում, բայց Ադրբեջանը խոսում է միայն 72–ի մասին։ Խծաբերդից գերեվարվել է մոտ 62 զինծառայող։ Բոլորը Շիրակի մարզից են։

Շիրակցի զինծառայողները գերեվարվել են նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության ընդունումից հետո` դեկտեմբերի 16-ին։

Հիշեցնենք, որ ապրիլի 8–ին լուրեր տարածվեցին, որ գերիների նոր խումբ է վերադառնում Հայաստան։ Տեղեկությունը հաստատեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Նժդեհ Հովսեփյանը։ Ադրբեջանում պահվող անձանց ծնողներն ու հարազատները հավաքվեցին «Էրեբունի» օդանավակայանում, սակայն ավելի ուշ Ավինյանի գրասենյակը հայտարարեց, որ գերիների վերադարձը կրկին հետաձգվում է։

Գերիների հարազատները փակել են Շիրակի մարզպետարանի մուտքերն ու ելքերը

Նույն օրը Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց, թե գերիների հարցը լուծված է, Բաքվում այլևս չկան ռազմագերիներ, այնտեղ պահվում են մարդիկ, որոնք, իբր, անցել են սահմանը պատերազմի ավարտից հետո։

Շիրակի մարզը շարունակում է «շրջափակման» մեջ մնալ. գերիների հարազատները պայման են դրել

Ըստ թեմայի

Արման Թաթոյանը հանդիպել է շիրակցի գերիների հարազատների հետ
Միջազգային իրավունքի համաձայն`գերիների հարցը երբեք չի կարող քաղաքականացվել. Ղազինյան
Գերիների վերադարձի ուղղությամբ զբաղվելու է անձամբ Ռուստամ Մուրադովը. Կոպիրկին
թեգերը:
գերի, Շիրակի մարզ, Հայաստան

Գլխավոր թեմաներ