20:43 16 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD514.87
  • GBP726.74
  • EUR624.18
  • RUB7.16
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (1213)
205 0 0

Ալեն Սիմոնյանը հարց ուղղեց ՆԻկոլ Փաշինյանին։ ՀՀ վարչապետը շեշտեց, որ այդ հարցը քննարկման առարկա չպետք է լինի։

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում հայտարարեց` թուրքերն ու ադրբեջանցիները մեր թշնամիներն են։ Նա իր տեսակետը հայտնեց` ի պատասխան ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հարցին, թե թուրքը, այնուամենայնիվ, մեր թշնամի՞ն է, թե՞ ոչ։

«Ես այս բանավեճը չեմ հասկանում` մե՞նք ենք, որ պետք է պատասխանենք այդ հարցին։ Մեր պատմությունը, վերջին պատերազմն են բերել այդ հարցի պատասխանին։ Դա քննարկման առարկա էլ չի։ Այո՛, թուրքերը, այո՛ ադրբեջանցիները մեր թշնամիներն են, և իրենք էլ մեզ են թշնամի համարում, բայց հարցը ուրիշ տեղ է՝ այս թշնամությունն ի՞նչ ենք անելու, ինչքա՞ն ենք էսկալացնելու այդ թշնամությունը, ի՞նչ գործելակերպ ենք որդեգրելու»,–ասաց Փաշինյանը։

Որպես բանակցային հարց պետք է դնենք ԼՂԻՄ տարածքի դեօկուպացիայի խնդիրը. Փաշինյան

ՀՀ վարչապետի խոսքով` այս կոնտեքստում պետք է պատասխանենք հարցին՝ հայերն ու թուրքերը խնդիր են դնում ոչնչացնե՞լ միմյանց։

Կրկնակի ծափահարություններ Փաշինյանին. սոցցանցերում քննադատում են իմքայլականներին

«Կարծում եմ, որ մենք այսպիսի խնդիր պետք է չձևակերպենք, սակայն իրենք էլ չպետք է ձևակերպեն։ Մենք չենք կարող միակողմանի որոշել, որ թուրքերը մեր թշնամին չեն։ Պատմականորեն մենք թշնամի ենք, սակայն հարցն այն է` ինչպե՞ս ենք կառավարում այս թշնամությունը։ Պետություններ կան, որ թշնամի են, բայց իրար հետ տասնյակ միլիարդ դոլարների առևտրաշրջանառություն ունեն»,–ասաց վարչապետը։

Նրա խոսքով` այս թշնամանքը պետք է կառավարենք զգույշ և նրբանկատ։

«Ստախոսներից այլ բան չէր կարելի սպասել». Օնիկ Գասպարյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին

թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (1213)
թեգերը:
Թուրքիա, Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ