20:39 16 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD514.87
  • GBP726.74
  • EUR624.18
  • RUB7.16
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
8501

Համակարգող կոմիտեի նիստի ընթացքում քննարկվել են մարտական գործողությունների ընթացքում և զանգվածային մարտական միջոցառումների անցկացման ժամանակ անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակումներն անդրադարձնելու հարցերը։

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik.  ԱՊՀ երկրների հակաօդային պաշտպանության միավորված համակարգը կուժեղացվի անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի միջոցներով: Այդ մասին ԱՊՀ երկրների Համակարգող կոմիտեի հակաօդային պաշտպանության հարցերի շուրջ նիստի արդյունքներն ամփոփելով` լրագրողներին հայտնել է Ռուսաստանի ԶՈւ հակաօդային և հակահրթիռային պաշտպանության զորքերի հրամանատար, ՌԴ օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Յուրի Գրեխովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Առանձին կետով նշվում է հակաօդային պաշտպանության գոյություն ունեցող համակարգում անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի միջոցների ներդրումը, որոնք իրենց արդիականությունը ցույց են տվել ահաբեկիչների դեմ մարտական գործողությունների վարման ընթացքում»,-ասել է նա։

Կոմիտեի նիստի ընթացքում, որը կայացել է այսօր Դուշանբեում, քննարկվել են մարտական գործողությունների և զանգվածային մարտական միջոցառումների անցկացման ընթացքում անօդաչու թռչող սարքերի զանգվածային գրոհների հետմղման հետ կապված հարցեր։

Ռուսաստանի օդատիեզերական ուժերի գլխավոր քարտուղարի տեղակալի խոսքով՝ ԱՊՀ-ի ՀՕՊ միացյալ համակարգի զարգացման շրջանակներում նախատեսվում է նորմատիվ-իրավական բազայի հետագա մշակում, զորքերի (ուժերի) համալրում սպառազինության և ռազմական տեխնիկայի ժամանակակից և հեռանկարային նմուշներով, ինչպես նաև որակյալ կադրերի պատրաստում:

Գրեխովը տեղեկացրել է նաև, որ ԱՊՀ երկրների ՀՕՊ միացյալ համակարգի ուժերի կառավարման մարմինների և ՀՕՊ-ի հերթապահ ուժերի մասնակցությամբ հաջորդ մասշտաբային զորավարժությունները տեղի կունենան 2022 թվականին:

Պատրա՞ստ է արդյոք ԱՊՀ երկրների ՀՕՊ միացյալ համակարգը դիմակայել ՆԱՏՕ–ի սադրանքներին

2020 թ․-ի սեպտեմբերին վարժանք է անցկացվել ԱՊՀ երկրների ՀՕՊ միավորված համակարգի ուժերի կառավարման մարմինների և ՀՕՊ-ի հերթապահ ուժերի հետ, որին մասնակցել են ավելի քան 10 հազար զինվորականներ: Զորավարժություններին մասնակցել են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը:

ԱՊՀ ՀՕՊ միացյալ համակարգը ստեղծվել է համագործակցության 10 երկրների համաձայնագրի հիման վրա, որը ստորագրվել էր 1995 թվականի փետրվարի 10-ին Ալմաթիում: Համաձայնագրի գործողության ժամկետն անսահմանափակ է, այն բաց է այլ երկրների համար։ Դրա կազմում են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը։

ԱՊՀ երկրներում կստուգեն ՀՕՊ համակարգերի մարտունակությունը. մանրամասներ

թեգերը:
Հայաստան, անօդաչու թռչող սարք, Հակաօդային պաշտպանություն (ՀՕՊ), Անկախ պետությունների համագործակցություն (ԱՊՀ)

Գլխավոր թեմաներ