10:37 04 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD490.93
  • GBP683.08
  • EUR583.32
  • RUB6.74
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
681 0 0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Լևոն Տեր–Պետրոսյանի` վերջին շրջանում իրեն ուղղված հայտարարություններին։

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. 2018-ի ամռանը, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի հետ, վերջինս ասել է, որ տարածքներ պետք է հանձնի։ Փաշինյանն ԱԺ–ում հայտարարեց այդ մասին` ասելով, որ մի փոքր գաղտնիք է ուզում հայտնել իրենց հանդիպումից։

«Առաջին նախագահն ինձ ասաաց` հողերն արդեն պետք է տաս։ Ես էլ ասում եմ` իսկ ինչի՞ դիմաց։ Առաջին նախագահի պատկերացումն այս շրջանակից դուրս չի եկել, իսկ մնացածը գնահատման հարց է»,–ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` առաջին նախագահը ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ իր կարծիքն ունի, որը մեզ հայտնի է 1997-ի «Պատերազմ, թե խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածով։ Փաշինյանը նշեց` 1996-ին Լևոն Տեր–Պետրոսյանն ընտրություններին մասնակցում էր «Հաղթանակ, կայունություն, առաջընթաց» լոզունգով, և այդպես էլ նախընտրական շրջանում ոչ մի խոսք չի եղել լրջանալու և խաղաղության մասին։

Վարչապետը հայտնեց նաև, որ առաջին նախագահը 2016-ին ուղեկցել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին բանակցային գործընթացում։

Լևոն Տեր-Պետրոսյանը Փաշինյանին առաջարկում է ժամանակավորապես ապաստանել արտերկրում

Նշենք, որ վերջին շրջանում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը քննադատությամբ հանդես եկավ Նիկոլ Փաշինյանի հասցեին։

Մասնավորապես, մարտի 15-ին Տեր–Պետրոսյանը հայտարարություն էր տարածել ու ասել` թե՛ պետության, թե՛ ժողովրդի, թե՛ նաև անձամբ վարչապետի շահերից բխող միակ ելքը Փաշինյանի անհապաղ և ինքնակամ հրաժարականն է և Ազգային ժողովի կողմից անձեռնմխելիության իրավական երաշխիքների ապահովմամբ, նրա թեկուզ ժամանակավոր ապաստանումն արտերկրում:

Եթե Սարգսյանը որևէ բան խոստացել է Ալիևին, ապա ծոծրակը տեսնելն է. երրորդ նախագահի արձագանքը

Ըստ թեմայի

Տեր-Պետրոսյանի` Նիկոլին և նրա թիմին տված գնահատականի հետ անհնար է չհամաձայնել. Գալստյան
Լևոն Տեր–Պետրոսյանն իր հայտարարությամբ միացավ 17 ուժերի նպատակներին. Անդրանիկ Քոչարյան
Լևոն Տեր-Պետրոսյանը գնահատում է նախագահ Արմեն Սարգսյանի քայլը
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Լևոն Տեր–Պետրոսյան, Ադրբեջան, Հող

Գլխավոր թեմաներ