04:03 17 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.48
  • GBP734.61
  • EUR632.67
  • RUB7.06
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
24711

Տիրան Խաչատրյանի փոխարեն օրենքի ուժով նշանակվել է Արշակ Կարապետյանը։ Նախկինում նա գլխավորում էր ԳՇ հետախուզական վարչությունը, սակայն Ապրիլյան քառօրյայից հետո նրան ազատել էին աշխատանքից։

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. ՀՀ ԶՈւ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ գեներալ–լեյտենանտ Տիրան Խաչատրյանը, որին օրենքի ուժով հեռացրել են պաշտոնից, բացասական է գնահատում Արշակ Կարապետյանի նշանակումը։ Այս մասին նա ասաց Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 13-ին հայտնել էր, որ Արշակ Կարապետյանն օրենքի ուժով նշանակվել է ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնին։ Նրան 2016 թվականի Ապրիլյան քառօրյայից անմիջապես հետո հեռացրել էին ԳՇ հետախուզության վարչության պետի պաշտոնից, քանի որ հետախուզությունը ժամանակին չէր կարողացել իմանալ Ադրբեջանի կողմից նախապատրաստվող հարձակման մասին։ 2018 թվականի դեկտեմբերին` երկրում իշխանափոխությունից մի քանի ամիս անց, գեներալը դարձավ վարչապետի խորհրդական։

Մեր հարցին, թե ինչպես է Խաչատրյանը վերաբերվում իրավահաջորդի պրոֆեսիոնալ որակներին, նա պատասխանեց. «Ոչ մի կերպ չեմ վերաբերվում, նա պարզապես չունի այդ որակները»։

Նախապատվությունը Արշակ Կարապետյանին տալու մասին հարցին ԳՇ պետի նախկին տեղակալը կոչ արեց այդ հարցն ուղղել քաղաքական ղեկավարությանը։

Խաչատրյանը Վարչական դատարանում վիճարկում է իրեն պաշտոնից ազատելու մասին հրամանը։ Գեներալը  համոզված է, որ դատը հաղթելու է։

ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալին հեռացնելու մասին որոշումը նախագահը կայացրել է փետրվարի 24-ին վարչապետի առաջարկով։ ԶԼՄ–ները հայտնում էին, որ աշխատանքից ազատելու պատճառը գեներալ–լեյտենանտի արձագանքն էր Փաշինյանի այն հայտարարությանը, թե «Իսկանդերը» մարտական  գործողությունների ժամանակ պայթել է  10%–ով։ Yerevan.today պարբերականը դիմել էր Խաչատրյանին` մեկնաբանություն ստանալու համար։  Նա ծիծաղել և նշել է, որ նման հայտարարությունները պարզապես անլուրջ են. «Իհարկե՝ հնարավոր չէ... ո՞նց, «Իսկանդե՞րը»... Մեկ կրակո՞ցը... 10 տոկոսո՞վ... Կներեք սա լուրջ չէ»։

«Թող անուն տա, թե չէ ինքն ապացուցում է, որ անգրագետ և սուտասան է». Օհանյանը` Փաշինյանին

Գեներալին պաշտոնանկ անելուց հետո ԳՇ–ն հանդես էր եկել հայտարարությամբ, որը ստորագրել էին ավելի քան 40 բարձրաստիճան զինվորականներ և պահանջել վարչապետի հրաժարականը։

Ըստ թեմայի

Տիրան Խաչատրյանի հայցը դատարանը վարույթ է ընդունել. նա պետք է շարունակի աշխատել. պաշտպան
Դատավորը մերժել է Տիրան Խաչատրյանի գործով հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը
Բողոքի ակցիայից բերման է ենթարկվել նաև ազգային հերոս Տիրան Խաչատրյանի կինը
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հայաստան, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբ, Տիրան Խաչատրյան, Արշակ Կարապետյան

Գլխավոր թեմաներ