23:07 16 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD514.87
  • GBP726.74
  • EUR624.18
  • RUB7.16
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
18 0 0

Հանդիպմանը կարևորվել է հակամարտության գոտում կրոնական և մշակութային ժառանգության օբյեկտների պաշտպանությունը, ներառյալ՝ համապատասխան միջազգային ներգրավմամբ:

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը: Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Տեղեկացվում է, որ զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի լայն շրջանակի: Նախարար Այվազյանը ԵՄ հատուկ ներկայացուցիչ Կլաարին ներկայացրել է Արցախում հումանիտար իրադրության հասեցագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը՝ կարևորելով միջազգային գործընկերների ուղիղ ներգրավումը: 

«Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների կատարման ընթացքի և անհապաղ հասցեագրում պահանջող հումանիտար խնդիրների համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը ԵՄ հատուկ ներկայացուցչի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի կողմից իր ստանձնած պարտավորությունների չկատարման հանգամանքի վրա, որը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց»,–ասված է հաղորդագրության մեջ: 

Երկուստեք կարևորվել է հակամարտության գոտում կրոնական և մշակութային ժառանգության օբյեկտների պաշտպանությունը, ներառյալ՝ համապատասխան միջազգային ներգրավմամբ: 

Նախարար Այվազյանն ընդգծել է, որ Ադրբեջանի բարձր ղեկավարության կողմից խրախուսվող հայատյացության քաղաքականությունը, որն արտահայտվում է նաև հայկական քրիստոնեական ժառանգության թիրախավորմամբ և Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների փառաբանման համատեքստով «ցուցադրություններով», ուղիղ մարտահրավեր է տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանն ուղղված միջազգային ջանքերին: 

ԵՄ հատուկ ներկայացուցիչ Կլաարը ՀՀ ԱԳ նախարար Այվազյանին ներկայացրել է Հայաստանի սահմանամերձ մարզեր կատարած այցի և դրա շրջանակներում ունեցած հանդիպումների տպավորությունները: Երկուստեք ընդգծվել է սահմանամերձ բնակավայրերի բնակչության իրավունքների լիարժեք պաշտպանության կարևորությունը:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը երեկ այցելել էր Սյունիք, հանդիպումներ ունեցել մարզպետարանում։

Ըստ թեմայի

Միջազգային իրավունքի համաձայն`գերիների հարցը երբեք չի կարող քաղաքականացվել. Ղազինյան
«Թող Փաշինյանը գա ու պատասխան տա». գերիների հարազատները գիշերել են Շիրակի մարզպետարանում
Գերիների հարազատները բացեցին Շիրակի մարզպետարանի մուտքը
թեգերը:
Ադրբեջան, գերի, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Սյունիք, Արա Այվազյան, Եվրամիություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ