19:41 04 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD492.30
  • GBP686.02
  • EUR583.77
  • RUB6.76
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
37 0 0

Հայաստանի Ազգային ժողովի նախագահն ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտությունը դեռևս չի կարգավորում: Նրա խոսքով ՝ հարցը չի կարելի լուծված համարել՝ առանց հաշվի առնելու Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի — Sputnik. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում երկխոսությունը պետք է շարունակել. Հայաստանը մշտապես հավատարիմ է եղել այդ ձևաչափին։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, որը մասնակցում է ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանին։

Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ էին արել որքան հնարավոր է շուտ վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը իրենց հովանու ներքո:

«Հայկական կողմը մշտապես հավատարիմ է եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով երկխոսությանը դրա ստեղծման պահից ի վեր, իսկ վերջին ամիսների ընթացքում Հայաստանն արդեն բազմիցս հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացն այս ձևաչափով շարունակելն այլընտրանք չունի»,-ասել է Միրզոյանը:

Պատերազմը նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության ձախողումն էր. Այվազյան

ԱԺ նախագահն ընդգծել է, որ հակամարտությունը դեռեւս լուծված չէ և չի կարող կարգավորվել առանց հաշվի առնելու Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

Հիշեցնենք, որ Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Երևանը երբեք չի հրաժարվել Բաքվի հետ երկխոսությունից և պատրաստ է ջանքեր գործադրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար:

ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները պատրաստ են այցելել Ղարաբաղ. նրանք հայտարարություն են տարածել

Ըստ թեմայի

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարող էին օգտակար դեր խաղալ. Կարասին
Մինսկի խմբի համանախագահները չեն կարողանում պատերազմից հետո Արցախ այցելել. Մարուքյան
Պատերազմը նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության ձախողումն էր. Այվազյան
թեգերը:
Արարատ Միրզոյան, ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Լեռնային Ղարաբաղ

Գլխավոր թեմաներ