05:53 22 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.29
  • GBP711.93
  • EUR610.71
  • RUB7.03
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
58 0 0

Աշխատավարձի 30 տոկոսի չափով հավելավճար է տրամադրվում սահմանամերձ համայնք գործուղվող ուսուցիչներին։

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի - Sputnik. Այս պահին սահմանամերձ և բարձրլեռնային համայնքներում ուսուցչի 189 թափուր տեղ կա։ Տեղեկությունը հայտնում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

«Թափուր տեղեր կան Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի, Շիրակի մարզերի նման համայնքներում, գրեթե բոլոր առարկաներից»,–ֆեյսբուքյան իր էջում գրում է Անդրեասյանը։

Փոխնախարարը հիշեցնում է, որ գործուղվող ուսուցիչների համար փոխհատուցվում են կոմունալ և բնակարանային ծախսերը, տեղափոխման ծախսերը։ Աշխատավարձի դեպքում էլ 30 տոկոսի չափով հավելավճար է տրամադրվում սահմանամերձ համայնք գործուղվող ուսուցիչներին։

Թափուր աշխատատեղերի համար կարելի է դիմել հետևյալ հղումով։

Ըստ թեմայի

Ծնողներն ու ուսուցիչները բավարար տեղեկացված չեն համացանցի վտանգներից․ ՄԻՊ-ի ուղեցույցը
Ուսուցիչներին ևս աշխատավարձի կրճատում է սպառնում. Արման Թաթոյանը կդիմի ՍԴ
Ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա, ակադեմիական քաղաք կհիմնադրվի. Փաշինյանը ԿԳՄՍՆ–ում էր
թեգերը:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍ), Ուսուցիչ, դպրոց, սահմանամերձ գյուղեր, Հայաստան

Գլխավոր թեմաներ