12:29 09 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.09
  • GBP726.75
  • EUR630.68
  • RUB7.05
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
71312

Զոհվածի հարազատը, դիմելով Նիկոլ Փաշինյանին, ասաց, որ երբ զոհվածի երեք երեխաներին կկարողանա որևէ պատասխան տալ, նոր միայն կընդունի նրան։

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի - Sputnik. Վայոց Ձոր մարզ այսօր` ապրիլի 17-ին, Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել. համայնքներից մեկի գերեզմանատանը, ուր Փաշինյանն այցելել էր զոհվածների հիշատակը հարգելու, չեն թույլատրել նրան մոտենալ զոհերից մեկի շիրիմին. գրում է News.am-ը` տեսանյութ տեղադրելով։

Հայտնել էինք, որ Փաշինյանն այսօր եղել էր Վայոց Ձորի մարզի Ռինդ, Զառիթափ, Խնձորուտ և Գետափ համայնքներում։

Եվ ահա համայնքներից մեկում մի տղամարդ, որը զոհվածի աներորդին էր, ասում է, որ ունի իրավունք Փաշինյանին արգելելու մոտենալ իր հարազատի շիրիմին։

«Իմ եղբոր գերեզմանի հետ գործ չունեք։ Ես դրա իրավունքն ունեմ, ձեզ թույլ չեմ տալիս»,-ասում է տղամարդը Փաշինյանին:

Գերեզմանոցից դուրս գալիս, երբ Փաշինյանը նորից կանգնում է այդ շիրիմի մոտ` փորձելով զրուցել տղամարդու հետ, վերջինս ասում է, որ իշխանությունից ոչ ոք չի օգնել իրենց գտնելու զոհվածի դին, ընդհակառակը` խանգարել են:

«Երբ ես նրա երեք երեխաներին պատասխան կգտնեմ տալու, էդ ժամանակ էլ ձեզ կընդունեմ»,–ասում է տղամարդը։

Փաշինյանը տղամարդուն միայն պատասխանում է` լավ եղեք և հեռանում։

Նշենք, որ այս միջադեպը հանվել է Վայոց Ձորի մարզ Փաշինյանի արած այցի տեսանյութերից, որոնք նա տեղադրել է իր ֆեյսբուքյան  էջում:

Ըստ թեմայի

Հնարավոր էր և անհրաժեշտ էր խուսափել պատերազմից. Էդվարդ Նալբանդյանը ասել է` ինչպես
«Բացարձակ սուտ է». Նալբանդյանը` 7 շրջաններ վերադարձնելու և ոչինչ չստանալու լուրերի մասին
Զոհված զինծառայողների աճյունների որոնումները Որոտանի շրջանում ավարտվել են ապարդյուն
թեգերը:
զինծառայող, Զոհ, գերեզման, Վայոց Ձոր, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ