06:18 19 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD521.55
  • GBP740.81
  • EUR637.23
  • RUB7.08
Հայաստան

Պատմական այց Վրաստան, «շարունակվող» պատերազմ. անցնող շաբաթը՝ լուսանկարներով

Ստանալ կարճ հղումը
106 0 0
  • Պատվո պահակախումբը Հայաստանի և Վրաստանի ազգային դրոշների ֆոնին, նախագահ Արմեն Սարգսյանի` Վրաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ. ապրիլի 15, 2021թ., Թբիլիսի
  • Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ պաշտոնական այցով ժամանել է Վրաստան. ապրիլի 15, 2021թ., Թբիլիսի
  • Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպումը Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալաքվաձեի հետ. ապրիլի 16, Թբիլիսի
  • Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի և Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի դիմավորման արարողությունը Օրբելիանի պալատում (ապրիլի 15, 2021). Թբիլիսի
  • Супруга президента Нунэ Саркисян посетила музей искусств Art Palace (16 апреля 2021). Тбилиси
  • Պատվո պահակախմբի նվագախմբի երաժիշտները Վրաստանում ՀՀ Նախագահի դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո լքում են Օրբելիանի պալատի տարածքը (ապրիլի 15, 2021). Թբիլիսի
  • ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և Համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլյա Երկրորդի հանդիպումը (ապրիլի 16, 2021 թ.), Թբիլիսի
  • Արցախի ԱԽՔ Վիտալի Բալասանյանն ու ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը Ղարաբաղյան պատերազմում զոհված ՀՅԴ կամավորների հիշատակի երեկոյին (2021թ.ապրիլի 14). Երևան
  • Ոստիկանությունը բերման է ենթարկում Բաղրամյան պողոտայում (ապրիլի 14, 2021) բողոքի ակցիայի մասնակիցներին. Երևան
  • Դեմիրճյան փողոցում իրավապահ մարմինների աշխատակիցները` ընդդիմության հանրահավաքի մասին տեղեկությունից հետո (2021թ.ապրիլի 14). Երևան
  • Հայաստանի ազգային հավաքականի և «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի դարպասապահ Դավիդ Յուրչենկոն հյուրընկալվել է Sputnik Արմենիա գործակալությանը
  • Հանրապետության հրապարակի շատրվանների ցանկապատը (10 ապրիլի, 2021). Երևան
  • Ղարաբաղյան պատերազմում զոհված զինծառայող Գագիկ Պողոսյանի (2021թ. ապրիլի 16) պատվին հուշարձան-շատրվանի բացման արարողությունը. Երևան
  • Ղարաբաղյան պատերազմում զոհված զինծառայող Գագիկ Պողոսյանի մայրը՝ Լիլիթ Պողոսյանը, հուշարձանի բացման արարողությունից առաջ (ապրիլի 16, 2021). Երևան
  • Արցախյան պատերազմում զոհված Գագիկ Պողոսյանի հայրը՝ Դանիելը, հուշարձանի բացման արարողության ժամանակ (2021թ. ապրիլի 16). Երևան
  • Արցախյան պատերազմում զոհված զինծառայող Ներսես Ներսիսյանի մայրը՝ Գայանեն, որդու մարզական ձեռքբերումներին նվիրված բանաստեղծություն է կարդում
  • Արցախյան պատերազմում զոհված զինծառայող Ներսես Ներսիսյանի մարզական մեդալները
  • ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ ՝ Նունե Սարգսյանի հետ այցելել է Թբիլիսիի հայկական Սուրբ Գևորգ եկեղեցի (2021թ.ապրիլի 16). Թբիլիսի
  • ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը լրագրողների հետ զրուցում է Սուրբ Գևորգ հայկական եկեղեցու (2021թ. ապրիլի 16) մոտ. Թբիլիսի
© Sputnik / Aram Nersesyan
Պատվո պահակախումբը Հայաստանի և Վրաստանի ազգային դրոշների ֆոնին, նախագահ Արմեն Սարգսյանի` Վրաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ. ապրիլի 15, 2021թ., Թբիլիսի

Անցնող շաբաթը լի էր բուռն քաղաքական և սոցիալական իրադարձություններով։ Sputnik Արմենիայի ֆոտոլրագրողները ֆիքսել են ամենավառ կադրերը։

Անցնող շաբաթվա գլխավոր իրադարձությունն, անշուշտ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և նրա տիկնոջ` Նունե Սարգսյանի պաշտոնական այցն էր Վրաստան, որտեղ բազմաթիվ հանդիպումներ ունեցան Վրաստանի ղեկավարության հետ։ Sputnik Արմենիայի նկարահանող խումբը երկրի ղեկավարին ուղեկցել է ուղևորության ընթացքում, որն արդեն փորձագիտական շրջանակներում անվանում են «բեկումնային` երկկողմ հարաբերությունների համար»:

Մինչ ՀՀ նախագահը գտնվում էր Վրաստանում, Երևանում վիճակն անհանգիստ էր։ Պատերազմի հետևանքները շարունակում են մնալ հասարակական-քաղաքական օրակարգի թիվ մեկ թեման։

Երևանի Պուշկին-Աբովյան խաչմերուկում արցախյան վերջին պատերազմի մասնակից, հետախույզ, կապիտան Գագիկ Պողոսյանի հիշատակին նվիրված հուշաքար-ցայտաղբյուր բացվեց։

Տեղի ունեցավ նաև արցախյան 44–օրյա պատերազմի ընթացքում հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած ՀՅԴ կամավորների հիշատակին նվիրված երեկո:

Ինչպես դիմավորեցին հայ ծանրորդներին «Զվարթնոց» օդանավակայանում. լուսանկարներ

Դրան զուգահեռ Երևանում անցկացվեց արդեն սովորական դարձած բողոքի ակցիաներից մեկը։

Անցնող շաբաթվա մյուս իրադարձություններն ու հետաքրքիր դրվագները՝ Sputnik Արմենիայի լուսանկարիչների աչքերով։

Ըստ թեմայի

Գագարինի թռիչքի 60-ամյակը․ տիեզերագնացները միջազգային տիեզերակայանից շնորհավորել են տոնը
Կիսամերկ աղջիկներ, նրբագեղություն և հանդգնություն. նորաձևության շաբաթը ցնցել է շատերին
«Անվախ աղջիկն» ու բերման ենթարկված անվախ կանայք․ անցնող շաբաթը՝ լուսանկարներով
թեգերը:
Արցախյան պատերազմ, Արմեն Սարգսյան, ֆոտոշարք, լուսան

Այլ ֆոտոշարքեր

Գլխավոր թեմաներ