18:47 22 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.07
  • GBP711.63
  • EUR609.73
  • RUB7.01
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Հայ գերիներ, անհետ կորածներ (341)
93 0 0

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության փոխնախարարն իր մեկնաբանությունն ունի Բաքվից դատարկ վերադարձած ինքնաթիռի մասին։

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների այն հայտարարությունները, թե Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցով պետք է զբաղվի բացառապես ռուսական կողմը, Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի տեղակալ Բորիս Ավագյանը քաղաքական շահարկում է որակում։ Նա իր տեսակետը հայտնեց այսօր ՀՀ ԱԺ–ում հայ գերիների հարցով քննարկման ժամանակ։

«Վերջերս շատ ակտիվ սկսվել է մի գործընթաց, մի շահարկում «Իմ քայլի» պատգամավորների կողմից։ Նրանցից ոմանք հայտարարում են` գնացեք ՌԴ դեսպանի մոտ, ու թող նա ՌԴ նախագահին դիմի այդ հարցով։ Իմ կարծիքով` դա անթույլատրելի է, որովհետև եթե պատգամավորն իրեն թույլ է տալիս իր քաղաքացիներին ուղղել օտար պետության դեսպանի մոտ, որ վերջինը զեկուցի իր երկրի նախագահին, ինձ թվում է` նա կոմպետենտ չէ, իր տեղում չէ»,– ասաց Ավագյանը։

Փոխնախարարի խոսքով` այս հայտարարությունները տեղին վրդովմունք են առաջացնում քաղաքացիների շրջանում։

Ավագյանն անընդունելի համարեց նաև մեկ այլ ծայրահեղ դրսևորում, երբ ներկա պայմաններում պետական որևէ պաշտոնյայի մակարդակով քննադատության է ենթարկվում այն երկիրը, որը բոլոր ջանքերը գործադրում է Հայաստանին ու Արցախին օգնելու համար։ Նա օրինակ բերեց Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը` ՌԴ–ի հասցեին, որի համար իշխող կուսակցության անդամ թաղապետն անգամ հրապարակային նկատողության չարժանացավ։

Անդրադառնալով վերջին դեպքին, երբ գերիների հետևից Բաքու մեկնած ինքնաթիռը դատարկ էր վերադարձել, Բորիս Ավագյանը նշեց. «Որովհետև չէին գնացել գերիների հետևից, գնացել էին աշխատանքային այցով։ Ինչ–ինչ պատճառներով ինչ–որ մարդիկ մտածել են կամ հույս են ունեցել, որ կվերադառնան գերիներով»։

Նման տեղեկատվական քաոսից զերծ մնալու համար արցախցի փոխնախարարն առաջարկում է ստեղծել գերիներով զբաղվող աշխատանքային խումբ, որը հանրությանը կտրամադրի պետական գաղտնիք չհանդիսացող տեղեկատվություն։

Հիշեցնենք` ապրիլի 8–ին լուրեր տարածվեցին, որ գերիների նոր խումբ է վերադառնում Հայաստան։ Տեղեկությունը հաստատեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Նժդեհ Հովսեփյանը։ Ադրբեջանում պահվող անձանց ծնողներն ու հարազատները հավաքվեցին «Էրեբունի» օդանավակայանում, սակայն ավելի ուշ Ավինյանի գրասենյակը հայտարարեց, որ գերիների վերադարձը կրկին հետաձգվում է։

ՌԴ–ի համար գերիների խնդիրը վերջնականապես լուծված չէ, դա կարևոր արձանագրում է. Մինասյան

Նույն օրը Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց, թե գերիների հարցը լուծված է, Բաքվում այլևս չկան ռազմագերիներ, այնտեղ պահվում են մարդիկ, որոնք իբր անցել են սահմանը պատերազմի ավարտից հետո։

թեմա:
Հայ գերիներ, անհետ կորածներ (341)

Ըստ թեմայի

Երևանը չի բացառում, որ ԵԱՏՄ նիստին Ադրբեջանի մասնակցությանը պայման կդնի գերիների հարցը
ԵԽԽՎ օրակարգը հաստատվեց. կքննարկվի Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը
ՄԻՊ–ը գերիների հարցով դիմել է ԵԱՀԿ նախագահին, ՄԽ համանախագահներին և այլ մարմինների
թեգերը:
ինքնաթիռ, գերի, Հայաստան

Գլխավոր թեմաներ