06:23 19 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD521.55
  • GBP740.81
  • EUR637.23
  • RUB7.08
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
47 0 0

Ադրբեջանում բացված պուրակն Ադրբեջանի կառավարության որդեգրած ֆաշիզմի և ցեղասպան քաղաքականության ապացույցն է։

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Եվրանեսթ ԽՎ լիագումար նստաշրջանի առցանց նիստում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Վիկտոր Ենգիբարյանն այսօր եվրոպացի գործընկերների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում պետական աենաբարձր մակարդկով բացված «ռազմական ավարների պուրակին»։

«Ռուսաստանի միջնորդությամբ եռակողմ հրադադարի հայտարարությունից և խաղաղարար առաքելության միջնորդությունից 5 ամիս անց Ադրբեջանում տեղի է ունենում «ռազմական ավարների պուրակի» բացում, որը ցուցադրում է հայ զինվորների ռասիստական ծաղրանկարներ, ինչը Ադրբեջանի կառավարության որդեգրած ֆաշիզմի և ցեղասպան քաղաքականության ապացույցն է»,– ասել է Ենգիբարյանը։

Պատգամավորը նշել է նաև, որ զազրելի է ոչ այնքան ադրբեջանցիների ակտիվացումը, որքան ժողովրդավարական շատ երկրների անտարբերությունը:

«Ինչպես ասել է Մարտին Լյութեր Քինգ կրտսերը` ի վերջո, մենք հիշելու ենք ոչ թե մեր թշնամիների խոսքերը, այլ մեր ընկերների լռությունը»,– ասել է պատգամավորը:

Միաժամանակ նա նաև շնոհակալություն է հայտնել եվրոպական այն երկրների խորհրդարաններին ու դրանց ղեկավարներին, որոնք դատապարտել են Ադրբեջանին ու այս դժվարին ժամանակահատվածում եղել են Հայաստանի կողքին:

«Լեռնային Ղարաբաղում ժողովրդի ինքնորոշումն այլընտրանք չունի, ինքնիշխանություն հանուն փրկության բանաձևի ընդունումն Արցախի ժողովրդի կենսական իրավունքների երաշխավորման նպատակին հասնելու միակ տարբերակն է, և ես մեր բոլոր գործընկերներին կոչ եմ անում նպաստել դրա իրականացմանը»,– ասել է Ենգիբարյանը:

Եվրանեսթը կոչ է անում ԼՂ հակամարտող կողմերին նվազեցնել լարվածությունը շփման գծում

Նա հայտնել է, որ Հայաստանը Եվրանեսթը դիտարկում է որպես հարթակ, միացնող կամուրջ` հուսալի հարաբերություններ կառուցելու համար, որը շատ կարևոր է մեր տարածաշրջանում առկա լարվածությունը թուլացնելու, կառուցողական միջավայրի ստեղծմանը նպաստելու համար։

Ենգիբարյանը հիշեցրել է նաև, որ 2020 թվականի սեպտեմբերին Եվրանեսթի անդամ երկիր Ադրբեջանը` Թուրքիայի, Պակիստանի և վարձկանների աջակցությամբ հարձակվել էր Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության վրա:

Հրադադարի մասին հայտարարության ստորագրումից որոշ ժամանակ առաջ հայտնի ցեղասպանագետ Գրեգորի Սթանթոնի գլխավորած Genocide Watch կազմակերպությունն Ադրբեջանի այդ ագրեսիան որակել էր որպես ցեղասպանության վտանգ:

Հայ պատգամավորները ռոբոտ–զինվորների կանոններ են առաջարկել Եվրանեսթում

Ըստ թեմայի

Եվրոպայի «ֆասթ ֆուդը»՝ Նավալնի անունով. ԵԽԽՎ նիստի օրակարգը զայրացրել է հայ պատգամավորին
Ամենակարևորը եվրոպացիների ելույթներն են. ի՞նչ կփոխի ԵԽԽՎ նիստում գերիների հարցի քննարկումը
«Շատ ծանր հարված կլինի Ադրբեջանի համար». ԵԽԽՎ-ում կքննարկվի՞ հայ գերիների խնդիրը
թեգերը:
Եվրանեսթ, Արցախ, Հայաստան, Վիկտոր Ենգիբարյան

Գլխավոր թեմաներ