11:31 09 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.09
  • GBP726.75
  • EUR630.68
  • RUB7.05
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
316 0 0

ՄԻՊ-ը կրկին նշել է, որ Սյունիքի մարզում խաղաղ բնակիչների իրավունքների պաշտպանությունը պահանջում է անվտանգության գոտու հրատապ ստեղծում:

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի - Sputnik․ ՀՀ Սյունիքի մարզի գյուղերի՝ Ագարակի, Եղվարդի և մյուսների, հարևանությամբ ադրբեջանական զինվորականները շարունակում են կրակոցներ արձակել։ Այս մասին տեղեկացնում է Մարդու իրավունքների պաշտպանը։ Նրան կրակոցների մասին տեղեկացրել են երեկ և այսօր Սյունիքի մարզի համայնքներ այցերի ժամանակ: 

Ըստ բնակիչների՝ կրակոցներն արձակվում են օրվա ինչպես ցերեկային, այնպես էլ գիշերվա ժամերին, պարզ լսվում են գյուղերում, նպատակ ունեն ահաբեկել խաղաղ բնակիչներին և առաջին հերթին երեխաներին ու կանանց:

ՄԻՊ-ը տեղեկացնում է, որ Սյունիքի մարզի Կապանից Ճակատեն ու մյուս գյուղեր, Գորիսից Շուռնուխ ու Որոտան և այլ համայնքներ միավորող ճանապարհներին ադրբեջանական  զինվորականների ներկայությունը լրջորեն խաթարել է խաղաղ բնակիչների, ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժը:

«Այս ամենի պատճառով գյուղացիներն անգամ կենսական կարիքների համար (օրինակ՝ աշխատանքի կամ բժշկական հաստատություն մեկնելը կամ վերադարձը) ստիպված են ձեռնպահ մնալ երեկոյան ժամերին այդ ճանապարհով երթևեկելուց՝ իրենց ու ընտանիքների անվտանգության նկատառումներից ելնելով։ Ադրբեջանական զինվորականների ներկայությունը սպառնում է գյուղերի բնակիչների ֆիզիկական անվտանգությանը, նաև ոտնահարում է հոգեկան անձեռնմխելիությունը», - եզրակացրել է Թաթոյանը։

Թաթոյանի հետ հանդիպումից էլի մի տեղ հույսի նշույլ կա. Շուռնուխի գյուղապետ

Նա նշել է, որ Դավիթ Բեկ, Կաղնուտ, Որոտան, Խնածախ, Շիկահող, Ճակատեն գյուղերի բնակիչները ասել են, որ գյուղերի հարևանությամբ նրանց ներկայության պատճառով անհնարին է դարձել խոտհարքներից, արոտավայրերից ու մասնավոր հողատարածքներից օգտվելը, այդ թվում` կադաստրային օրինական փաստաթղթերի առկայության պայմաններում: Օրինակ` Սրաշեն գյուղում բնակիչները Մարդու իրավունքների պաշտպանին տեղեկացրել են, որ կրակոցներ են արձակվել անգամ տեսնելով անզեն գյուղացուն հողամասում աշխատելիս:

ՄԻՊ-ը կրկին նշել է, որ Սյունիքի մարզում խաղաղ բնակիչների իրավունքների պաշտպանությունը պահանջում է անվտանգության գոտու հրատապ ստեղծում, ինչպես նաև ընդգծել է, որ ադրբեջանական զինվորականների տեղակայումները ՀՀ Սյունիքի մարզի գյուղերի հարևանությամբ ու ճանապարհներին, այդ թվում՝ դրոշներն ու ցուցանակները զուրկ են իրավական որևէ հիմքից և պետք է հեռացվեն այդ վայրերից:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո սահմանային իրավիճակը փոխվել է ոչ միայն Արցախում, այլև ՀՀ որոշ մարզերում` Գեղարքունիքում, Սյունիքում։ 

ՀՀ պաշտպանության նախարարությունը դեկտեմբերի 20–ին տեղեկացրել է, որ ռուս սահմանապահ ուժեր կտեղակայվեն Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածում, որի մյուս կողմում տեղակայվել են ադրբեջանցի զինծառայողներ։

Հունվարի 5-ին Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի 11 տները հանձնվեցին ադրբեջանցիներին։ Փետրվարի 5-ին մարզի Ներքին Խնձորեսկ գյուղից հայկական զինծառայողները նահանջել են՝ թշնամուն թողնելով 15 հեկտար հողատարածք։ Մոտ 10 տուն էլ կորցրել են Որոտան գյուղում։

Ըստ թեմայի

Կան քննարկումներ Սյունիքում ռուսական ռազմաբազայի հենակետ ստեղծելու մասին. Փաշինյան
ԵՄ հատուկ ներկայացուցիչն այցելել է Սյունիք` տեղում ծանոթանալու իրավիճակին ու խնդիրներին
Վահե Ղազարյանը պաշտոններից ազատել է Սյունիքի մարզի և Գորիսի ոստիկանապետներին

Գլխավոր թեմաներ