12:39 09 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.09
  • GBP726.75
  • EUR630.68
  • RUB7.05
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
29511

Քաջարանի տասնյակ բնակիչներ փողոց են դուրս եկել, որպեսզի թույլ չտան ՀՀ վարչապետի մուտքը քաղաք։

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի - Sputnik. ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում ևս իրավիճակը լարված է՝ պայմանավորված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցով։

Բնակիչները դուրս են եկել փողոց, իսկ զոհվածների ծնողները գնացել են Քաջարանի եղբայրական գերեզման, որպեսզի թույլ չտան, որ ՀՀ վարչապետն այնտեղ ոտք դնի։

Ցուցարարներն այս պահին փակել են դեպի Քաջարան մտնող ճանապարհը, որպեսզի ՀՀ վարչապետը չկարողանա մուտք գործել քաղաք։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկվանից Սյունիքի մարզում է։ Նրան ուղեկցում է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

Մինչ այս արդեն Փաշինյանը եղավ Ագարակում, որտեղ մարդիկ փողոց էին դուրս եկել և պահանջում էին, որպեսզի վարչապետը հեռանա։

Երեկ` ապրիլի 20–ին, Ադրբեջանի նախագահը խոսել էր, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու և Հայաստանի բնակչությանը դուրս շպրտելու մասին՝ անկախ Հայաստանի կամքից: Ադրբեջանի նախագահը նաև նշել էր, որ բոլոր ուժերը մոբիլիզացված են ծրագիրն իրագործելու համար:

ԵՄ հատուկ ներկայացուցիչն այցելել է Սյունիք` տեղում ծանոթանալու իրավիճակին ու խնդիրներին

Ագարակում բողոքի ակցիայի մասնակիցները վարչապետից պահանջում էին, որ նա անպատասխան չթողնի Ալիևի հայտարարությունները։

2020–ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո սահմանային իրավիճակը փոխվել է ոչ միայն Արցախում, այլև ՀՀ որոշ մարզերում` Գեղարքունիքում, Սյունիքում։ 

Հունվարի 5-ին Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի 11 տները հանձնվեցին ադրբեջանցիներին։ Փետրվարի 5-ին մարզի Ներքին Խնձորեսկ գյուղից հայկական զինծառայողները նահանջել են՝ թշնամուն թողնելով 15 հեկտար հողատարածք։ 

Ի՞նչ են պարզել Արմեն Սարգսյանն ու Արման Թաթոյանը Սյունիքում. ՄԻՊ–ը մանրամասներ է հայտնում

Ըստ թեմայի

ԵՄ հատուկ ներկայացուցիչն այցելել է Սյունիք` տեղում ծանոթանալու իրավիճակին ու խնդիրներին
Ադրբեջանցիները Սյունիքի ուղղությամբ կրակոցներ են արձակում ու ահաբեկում մարդկանց․ Թաթոյան
Կան քննարկումներ Սյունիքում ռուսական ռազմաբազայի հենակետ ստեղծելու մասին. Փաշինյան
թեգերը:
գերեզման, Վարչապետ, Սյունիք, Որոտան, Քաջարան

Գլխավոր թեմաներ