03:04 13 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.27
  • GBP738.12
  • EUR633.77
  • RUB7.03
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
918 0 0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Սյունիքի սահմանը պիտի հսկեն ԱԱԾ սահմանապահ զորքերը, իսկ անվտանգությունն ապահովեն ՀՀ Զինված ուժերը։

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի - Sputnik. Սյունիքի մարզպետարանում անցկացրած խորհրդակցության ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի հետ ՀՀ Սյունիքի մարզի նոր սահմանագծի խնդրին։

«Մի իրավիճակում, երբ մեր պաշտպանական կարողությունները բավարար և պատշաճ չէին, որոշում է կայացվել Սյունիքի սահմանագիծը համաձայնեցնել ՀԱՊԿ սահմանագծին, որպեսզի մենք այդտեղ կոլեկտիվ անվտանգության համակարգերը կարողանանք աշխատեցնել»,– ասել է Փաշինյանը։

Նա նաև շեշտել է, որ ռուս–հայկական ռազմաքաղաքական դաշինքը տարածվում է ՀՀ սահմանների երկայնքով ու դրանցից ներս։ Իսկ թե որն է այդ սահմանը, Փաշինյանն այսպես մեկնաբանեց.

«Հատուկ ուզում եմ ընդգծել, որ այդ սահմանները ՀՀ–ն ինքը որոշել և տեղորոշել է (արդեն դրա մասին բազմիցս խոսել եմ) ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքով` ընդունված 2010թ–ի մայիսի 24-ին»,– ասել է Փաշինյանը` օրենքից մեջբերելով Շուռնուխ և Որոտան համանքների վարչական սահմանների մասին նկարագրությունը, որտեղ նշված է, որ այն սահմանակից է Ադրբեջանի հետ ՀՀ–ի պետական սահմանին։

Ըստ Փաշինյանի` այս օրենքով ՀՀ–ն 2010թ–ին նկարագրել է իր տարածքը, որտեղ գործում է ՀԱՊԿ պայմանագիրը։

«Ուզում եմ հրավիրել բոլորիս ուշադրությւնը, որ չի նշվել, որ սահմանագիծը համընկնում է ՀՀ–ի ու Արցախի հանրապետության սահմաններին, այլ գրվել է, որ սահմանագիծը համընկնում է ՀՀ և Ադրբեջանի պետական սահմանի հետ։ Սրանք են այն իրողությունները, որոնք բերել են այսօրվա ստատուս քվոյին»,– ասել է նա։

Ինչ վերաբերում է Սյունիքի սահմանին, Փաշինյանը հայտարարեց, որ դրա անվտանգության մակարդակը պետք է բարձրացնել։ Դրա համար սահմանը պիտի հսկեն ԱԱԾ սահմանապահ զորքերը, իսկ անվտանգությունն ապահովեն Հայաստանի զինված ուժերը։

Ադրբեջանի ղեկավարը փորձում է վիժեցնել գործընթացը. Փաշինյանն արձագանքել է Ալիևին

Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանն ապրիլի 20-ից Սյունիքի մարզում է։

Նշենք, որ այս պահին մարզպետարանում անցկացվող խորհրդակցությունը դեռ շարունակվում է։ Դրան մասնակցում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, ոստիկանապետ Վահե Ղազարյանը, մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, մարզպետի տեղակալները, 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանը:

Այցի առաջին օրը` ապրիլի 20-ի գիշերը, վարչապետն այցելել է Շուռնուխ համայնք, որտեղ բնակիչները նրան ընդունել են վրդովված և սառը։

Այսօր վարչապետին վիրավորական արտահայտություններով ու բողոքի ակցիաներով են դիմավորել նաև Ագարակում, Մեղրիում ու Կապանում, իսկ Քաջարան նա ընդհանրապես չմտավ, որովհետև բնակիչները փակել էին քաղաքի մուտքը։

Քաջարանում վիճակը լարված է․ զոհերի հարազատները թույլ չեն տալու վարչապետին մտնել գերեզման

Ըստ թեմայի

Նույնիսկ եթե զիջումներով ԼՂ հարցի կարգավորման գնայինք, նորից պատերազմ էր լինելու. Փաշինյան
Ընդդիմության նվերը, կամ ինչպե՞ս կընթանա Փաշինյան-Քոչարյան «շախմատային պարտիան»
Հայաստանն Ադրբեջանին ճանապարհ կտա ճանապարհի դիմաց. Փաշինյան
թեգերը:
Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (ՀԱՊԿ), ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, Սյունիք, Որոտան, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ