15:18 12 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.10
  • GBP737.78
  • EUR635.08
  • RUB7.06
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
355 0 0

Փաշինյանը ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին ու ոստիկանապետ Վահե Ղազարյանին հրահանգել է պատասխանատվության ենթարկել Մեղրիում տեղի ունեցած միջադեպի մասնակիցներին ու այդ նպատակով նրանց ազատել է խորհրդակցությանը մասնակցելուց։

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի - Sputnik. Մեղրիում տեղի ունեցած միջադեպն օրենքի խախտում էր։ Այսօր Սյունիքի մարզպետարանում անցկացրած խորհրդակցության ժամանակ ասել  է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ ակնկալում է այդ միջադեպին իրավապահ մարմինների հստակ ու շատ կոշտ արձագանքը։

«Որովհետև չի կարելի թույլ տալ, որ մարդկանց փոքր խմբակը ստեղծի տպավորություն և անկախ տպավորությունից չի կարելի թույլ տալ, որ անպատժելիության մթնոլորտ գոյություն ունենա ՀՀ–ում»,– ասաց Փաշինյանը` դիմելով խորհրդակցությանը ներկա ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին ու ոստիկանապետ Վահե Ղազարյանին` հրահանգելով կտրուկ ու հատու գործողություններով հարցը լուծել ու մեղավորներին կանչել պատասխանատվության։

Խորհրդակցությանը ներկա դատախազության ներկայացուցիչը  զեկուցեց, որ դեպքի վերաբերյալ մամուլի հրապարակումներն ուղարկվել են ոստիկանություն։ Այս պահի դրությամբ արդեն իսկ ՀՀ Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասին հատկանիշներով (խուլիգանություն) հարուցվել է քրեական գործ։

Փաշինյանն առաջարկեց ազատել իրավապահ մարմինների ներկայացուցիչներին խորհրդակցությանը մասնակցելուց, որպեսզի նրանք զբաղվեն քրեական գործի քննությամբ։

«Պարոն Աբազյան, Դուք Ձեր այստեղի կառույցի ներկայացուցիչների հետ, պարոն Ղազարյան, Դուք, գնացե՛ք և զբաղվե՛ք այդ հարցերով»,– հանձնարարեց Փաշինյանն ԱԱԾ տնօրենին ու  ոստիկանապետին։

«Որոշում է կայացվել Սյունիքի սահմանագիծը համաձայնեցնել ՀԱՊԿ սահմանագծին». Նիկոլ Փաշինյան

Հիշեցնենք`  Նիկոլ Փաշինյանն ապրիլի 20-ից Սյունիքի մարզում է։

Այցի առաջին օրը` ապրիլի 20-ի գիշերը վարչապետն այցելել է Շուռնուխ համայնք, որտեղ բնակիչները նրան ընդունել են վրդովված և սառը։

Այսօր վարչապետին վիրավորական արտահայտություններով ու բողոքի ակցիաներով են դիմավորել նաև Ագարակում, Մեղրիում ու Կապանում:

Ադրբեջանի ղեկավարը փորձում է վիժեցնել գործընթացը. Փաշինյանն արձագանքել է Ալիևին

Սյունիքի մարզպետարանում այսօր անցկացված խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, ոստիկանապետ Վահե Ղազարյանը, մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, մարզպետի տեղակալները, 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանը:

Ըստ թեմայի

ՌԴ–ն կարևոր դեր է խաղացել Ղարաբաղի զինված հակամարտությունը դադարեցնելու գործում. Պուտին
Տրանսպորտային-լոգիստիկ միջանցքները եվրասիական գործընկերության կարկաս կդառնան. Պուտին
ԱԱԾ պետն ու ոստիկանության պետը շտապ ժամանել են Սյունիք
թեգերը:
Վահե Ղազարյան, Արմեն Աբազյան, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, ՀՀ Ոստիկանություն, Սյունիք, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ